Հայաստանում 18 տարեկան երիտասարդը սահմանին չպետք է կանգնի, և երկիրը պետք է ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, այս մասին Արարատի մարզի Մասիս քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ով նաև ընտրողներին ներկայացրեց ՀՎԿ թեկնածուներին Թիվ 5 ընտրատարածքում։
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի ընտրողների համար։
«Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ ոչ թե թաղի տղերք ենք ընտրում, ոչ թե լավ տղերք ենք ընտրում, այլ ընտրում ենք երկրի բարձրագույն քաղաքական իշխանությունը։ Հայաստանում 25 տարի է գործում է խորհրդարանը, և մենք խորհրդարանում ունենք պատգամավորներ, ովքեր այնտեղ 25 բառ չեն խոսել այդ 25 տարիների ընթացքում։ Նրանցից շատերը որդեգրել են ցուցակագրելու, փողը տալու և այնտեղ նստելու գործելաոճը»,- ասաց Բաղդասարյանը։
Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ ազգի խնդիրները, ցուցակագրելով, փող բաժանելով չի լուծվում, ինչն էլ երևում է, որովհետև երկրի վիճակը գնալով վատանում է։
«Հայաստանի պարտքը հասնում է 6 մլրդ դոլարի, մեկ տարվա կտրվածքով մենք 630 մլն դոլարի չափով արտաքին պարտք ենք սպասարկում։ Հայաստանում գնալով սոցիալական վիճակը վատանում է և մենք պետք է հասկանանք, որ եկել է կանգ առնելու ժամանակը։ Մենք պետք է կանգ առնենք, քայլեր ձեռնարկենք մեր կյանքը փոխելու համար»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով,որ պետք չէ ասել, թե Հայաստանում բան չի փոխվի։
Բաղդասարյանի խոսքով՝ հենց իրենցից յուրաքանչյուրը պետք է դառնա այդ փոփոխության կրողն ու պայքարի դրա համար. «Հարևան երկրների հասարակություններն ինչպե՞ս են զարգանում։ Մարդիկ պետք է զգան պատասխանատվություն իրենց երկրի ապագայի նկատմամբ։ Այդ պատասխանատվության դրսևորումը ձեր քվեն է։ Հինգ տարին մեկ անգամ պետք է քվեարկեք։ Ճիշտ քվեարկեք,որ երկրում բան փոխվի, ոչ թե այս անհանդուրժելի վիճակը շարունակվի»։
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Մասիսը հզոր արդյունաբերական քաղաք է եղել, սակայն այսօր այն վատ վիճակում է։ Նրա խոսքով՝ Հայաստանի արդյունաբերական պոտենցիալը փոշիացվել և վաճառվել է։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26