Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Մոսկվա այցը` ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու եւ Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու համար, թուրքական կնիքի մեծ ուշադրույթանն է արժանացել, սակայն լրատվամիջոցների գնահատականները բավականին զուսպ են, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Sabah պարբերականը Էրդողանի` Մոսկվա այցը եւ երկար ընդմիջումից հետո Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի նիստի անցկացումը «պատմական պահ» է անվանում: «Մենք տեսնում ենք երկու կողմերի ցանկությունը` չձգձգել ութ տարվա նախկին արդյունավետ եւ ամուր ուղիներին հարաբերությունները վերադարձնելու գործընթացը` ռուսական ինքնաթիռի կողմից ութ վայրկյան օդային տարածքը խախտելու պատճառով: Ռուսաստանը մեր որեւէ մի շարքային հարեւան չէ», - նշում է պարբերականը:.
Milliyet պարբերականը կարծում է, որ «Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի նիստի անցկացումը օգնել է հաղթահարել երկու երկրների միջեւ «եղանակի» կարգավորման զգալի տարածությունը»:
«Բիզնեսի համար կչեղարկվեն վիզաները, Պուտինը ռուս զբոսաշրջիկներին վստահեցրել է Թուրքիայի անվտանգության հարցում: Արագանում է ԱԷԿ-ի եւ «Թուրքական հոսք»-ի իրացման գործընթացը: Սիրիայի շուրջ առաջնորդներն ընդհանուր դիրքորոշում ունեն: Բայց, հավանաբար, այժմ ամենակարեւոր եւ գլխավոր հարցը մեր հարավային սահմանների մերձակայքում «Դեմոկրատական միության» շրջաններն են», - գրում է պարբերականը:
Էրդողանի այցը Մոսկվա «շարքային չէր», գրում է Türkiye պարբերականը: Այն «վերսկսեց 2010-ին սկիզբ առած Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի նիստի պրակտիկան»: Սակայն թերթն ուշադրություն է հրավիրում այդ այցի նշանակությանն ու Եվրոպայի արձագանքին: «Այն, որ այժմ 2015-ի ճգնաժամից հետո նիստը նորից տեղի ունեցավ, մինչճգնաժամային հարաբերություններին վերադառնալու նշան է: Հենց այդ պատճառով էլ Էրդողանի Մոսկվա այցը համաշխարհային մամուլի եւ հատկապես Եվրոպայի ուշադրության կենտրոնում է», - գրում է պարբերականը:
news.am
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55