Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն է արձագանքել Նիդերլանդների կառավարության որոշմանը, որով արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռին արգելվել է վայրէջք կատարել երկրում:
Նա հայտարարել է պատասխան պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է «Հուրիեթ» պարբերականը:
«Ճնշումներ գործադրեք որքան ցանկանում եք, ձեր երկրում սնեք ահաբեկիչներին, այս ամենը դեպի ձեզ է ուղղվելու: Եվ այս ամենի վերաբերյալ մենք ապրիլի 16-ից հետո սկսելու ենք մեր գործողությունները: Որքան ցանկանում ես մի ընդունիր մեր արտգործնախարարի ինքնաթիռը:
Տեսնենք թե սրանից հետո քո ինքնաթիռներն ինչպես են մտնելու Թուրքիա», ասել է Էրդողանը` ընդգծելով, որ իր խոսքը վերաբերում է դիվանագիտական թռիչքներին:
Թուրքիայի նախագահը Նիդերլանդներն անվանել է «նացիստական մնացորդներ, ֆաշիստներ»:
Նիդերլանդները չեղարկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը: Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում:
Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44