ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս»:
Նշված իրավանորմերից ակնհայտ է, որ պաշտոնատար անձինք, այդ թվում` քաղաքական պաշտոն զբաղեցնողները, Ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ ազատ են իրականացնելու նախընտրական քարոզչություն։ Վերը նշված նորմերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպեu նաև պետական և համայնքային ծառայողներին արգելված չէ նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` օրենքով նախատեսված որոշակի և հստակ սահմանափակումների պահպանման պայմանով։ Համապատասխան սահմանափակումներ նախատեսող նորմերով արգելքներն ուղղակիորեն սահմանվում են միմիայն այն դեպքերի համար, երբ նախընտրական քարոզչությունն ու ցանկացած բնույթի քարոզչական նյութի տարածումն իրականացվում է տվյալ անձանց լիազորություններն իրականացնելիս։ Ընդ որում` օրենքը նշված գործունեությունը կամ գործողությունները տվյալ անձանց կողմից իրականացնելու սահմանափակում է նախատեսում հենց այդ իրավասություններն իրականացնելիս, այսինքն` օրենքն արգելում է պաշտոնատար անձին նախընտրական քարոզչության իրականացման և պաշտոնական լիազորությունների իրականացման մեկտեղումը, սակայն օրենքը չի արգելում անձանց իրականացնելու որևէ կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն միայն այն պատճառով, որ տվյալ անձը միևնույն ժամանակ հանդիսանում է պաշտոնատար անձ։ Հարկ է նկատել, որ օրենսդիրը նախընտրական քարոզչություն իրականացնելու սահմանափումը կիրառել է ոչ թե կապված աշխատաժամանակի հետ, այլ պաշտոնական լիազորությունների իրականացման: Հետևաբար, վարչապետի կողմից Սյունիքի մարզում իրականացված քարոզչությունը իրավաչափ է, և ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ:
10:45
10:29
10:12
09:44
09:19
09:02
16:00
13:28
13:03
22:22
21:21
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
13:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47