Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կգործի 12 ընտրատեղամաս:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը դատապարտյալների մասնակցության համար Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կգործի 12 ընտրատեղամաս»,-ասաց Գոռ Ղլեչյանը, հավելելով, որ ընտրող դատապարտյալների թիվը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն ասաց, որ դատապարտյալների թիվը դեռ հստակ չէ:
«Այն դատապարտյալները, որոնք ունեն ընտրելու իրավունք, նրանց ցուցակը կազմում է տվյալ քրեակատարողական հիմնարկի պետը և քվեարկության օրվանից 10 օր, 5 օր և 3 օր առաջ ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,-ասաց նա:
Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ ընտրություններին մասնակցելու են ազատազրկված քաղաքացիները, եթե չեն դատապարտվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար:
Մինչ նոր սահմանադրության ընդունումը Հայաստանում դատապարտյալներն ընտրելու իրավունք չունեին, այս մասին ամրագրված էր Սահմանադրության 30-րդ և Ընտրական օրենսգրքի 5-րդ հոդվածներում. համաձայն այս նորմերի` ընտրել չէին կարող դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիները:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26