Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում արտերկրում նախատեսված բոլոր միջոցառումները՝ հաղորդում է hurriyrt պարբերականը՝ հղում կատարելով կուսակցության փոխնախագահ Թեքին Բինգյոլին:
Կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես է եկել հայտարարությամբ` կապված Նիդերլանդների կողմից Թուրքիայի արտգործնախարարի ինքնաթիռի վայրէջքն արգելելու որոշման հետ: Քըլըչդարօղլուն դատապարտել է նման քայլը` ասելով, թե «ժողովրդավարությունը պաշտպանողներն այդպես չեն կարող վարվում»:

