Թիվ 4 ընտրատարածքում ԵԼՔ դաշինքի ռեյտինգային թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ տեսանյութ էր հրապարակել՝ մեղադրանքներ հնչեցնելով ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանի հասցեին: Վերջինս մասնավորապես համեմատություն էր կատարել նրա եւ Գորբաչովի միջեւ, ապա ցույց տվել Երևան-Աշտարակ ճանապարհին գտնվող կիսավարտ մի կամուրջ, որն իր գնահատմամբ` Հյուսիս-հարավ ծրագրի թերացումն է եղել: Ն. Փաշինյանի դիտարկումների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։
-Անկեղծ ասած, վերջին ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթներին լուրջ չէի վերաբերում, որովհետև լավ ճանաչելով նրան` հասկանում էի, որ զբաղված է պոպուլիզմով եւ իր նախընտրական արշավով, ժամանակին իմ աշխատասենյակ էլ էր գալիս-գնում, ես գիտեմ`նա ինչ է մտածում: Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները ոչ միայն հերթական շանտաժն են, այլ վարկաբեկում են բոլորիս՝ հանուն իր անձնական շահերի:
Անդրադառնամ նրա` «Մոսկվա» կինոթատրոնի առջև հնչեցրած ելույթին, երբ, չգիտես ինչու, ապրիլի 2-ի տանկերի չաշխատելու` իր բառերով ասած` «խոդի չընկնելու» մեղքն էլ է դնում Հակոբ Բեգլարյանի վրա, թե` որովհետև Բեգլարյանի եղբայրը ղեկավարել է այն հիմնարկը, որը իբր կատարել է պաշտպանության կարիքների համար գնումներ: Իրականում պաշտպանության կարիքների համար ձեռք բերվող ապրանքներին, ծառայություններին և աշխատանքներին, Գնումների գործակալությունը, որի ղեկավարն էր Հակոբ Բեգլարյանը, ստեղծման պահից սկսած որևէ կերպ չի առնչվել դրան։
Դրանք դասվել են որպես գաղտնի գնումներ և կատարվել են բացառապես պաշտպանության նախարարության կողմից` գաղտնի ընթացակարգերով: Իսկ 2011 թվականից սկսած Գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ը, ՀՀ օրենսդրության համաձայն` ընդհանրապես գնումներով չի զբաղվել: Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից տեղյակ չէ, պարզապես անազնիվ կերպով փորձում է խաբել հասարակությանը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կիսացինիկ հայտարարություններին և գորբաչովյան անեկդոտներ հիշելուն` կապված կամուրջների հետ, ասեմ, որ պետք է նախ տեղյակ լինել կատարված աշխատանքից և կարողանալ իրականությունը ճիշտ ներկայացնել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55