Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի քանի հարյուր աջակիցներ բողոքի ակցիա են իրականացրել Ռոտերդամում թուրքական հյուպատոսության դիմաց: Արդեն գիշերը տեղի իշխանությունները հեծյալ ոստիկանություն և ջրցան մեքենաներ են կիրառել մարդկանց ցրելու և հանրահավաքը դադարեցնելու համար: Ի պատասխան ցուցարարները քարեր և շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ. այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ցուցարարները հավաքվել են հյուպատոսության առաջ այն բանից հետո, երբ Նիդեռլանդների իշխանությունները թույլ չեն տվել թուրք երկու նախարարներին՝ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուին, ապա նաև սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆատիմա Բետուլ Սայամ Կայային հանդիպել Ռոտերդամում ապրող իրենց հայրենակիցների հետ:
Չավուշօղլուն պատրաստվում էր Նիդեռլանդներում բնակվող թւորք քաղաքացիներին համոզել պաշտպանել երկրի սահմանադրական փոփոխությունները, որոնք զգալիորեն ընդլայնում են նախագահի լիազորությունները: Հանրաքվեն նշանակված է ապրիլի 16-ին:
Իրենց հայրենակիցների առաջ թուրք պաշտոնյաների ելույթներն արգելել էին նաև Ավստրիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի իշխանությունները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն արգելել է Թուրքայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել երկրի տարածքում:
Ռուտեն իր որոշումը մեկնաբանել է՝ նշելով, որ Չավուշօղլուի այցը սպառնում է խախտել հասարակական կարգ ու կանոնը:
Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ, անկախ իր դեմ սահմանված արգելքից, ինքը կմեկնի Ռոտերդամ ու Թուրքիայիում իրականացվելիք սահմանադրական բարեփոխումների թեմայի վերաբերյալ հանրահավաք կկազմակերպի տեղի թուրքերի հետ:
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռոտերդամում իր ելույթը թույլ չտալու Նիդերլանդների քայլն անպատասխան չի մնա։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55