Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, ՀՀ ազգային ժողովում պատգամավորության թեկնածու Անահիտ Հարությունյանը, ով առաջադրվել է ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակով՝ թիվ երկու ընտրատարածքում, կարծում է՝ հայն իր երկրից արտագաղթում է ավելի շատ արդարության, քան նյութական բարիքների բացակայության պատճառով: Եվ իսկապես, ինչպես հույն մեծ փիլիսոփա Պլատոնն է ասել, «Պետության ծագումը նաև արդարության ծագումն է», այսինքն՝ հզոր պետության հիմնասյուներից մեկը պիտի լինի հենց արդարությունը:
«Արտագաղթի մասին մի քանի խոշոր հայ պետական այրերից լսել եմ, որ ասում են՝ նորմալ է, թող գնան. մարդիկ փնտրում են լավ աշխատանք, ավելի լավ կենցաղ և իրավունք ունեն գնալու: Այստեղ խոսքը մարդու իրավունքի մասին չէ, այլ պետության պարտականության: Իհարկե, մարդն իրավունք ունի ապրել Ամերիկայում, Ռուսաստանում, գյուղում, քաղաքում… որտեղ կուզի: Բայց պետությունը, առաջին հերթին, պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդը չուզենա գնալ իր երկրից: Աշխարհում բազմաթիվ երկրներում՝ թե՛ զարգացած, թե՛ հետամնաց, մարդիկ միգրացիայի են ենթարկվում: Այո՛, մասնագետը գնում է ավելի լավ, ավելի բարձր աշխատավարձ ստանալու: Բոլոր ժամանակներում էլ արտագաղթ եղել է, բայց այսօրվա Հայաստանում արտագաղթը մեզ ցավ է պատճառում, որովհետև որևէ մեկը այստեղից չի գնում, որ ավելի լավ աշխատանք գտնի. գնում է, որ պարզապես աշխատի: Որևէ մարդ չի գնում, որ սկսի սպիտակ հաց ուտել. պարզապես սև հաց է փնտրում: Որևէ մեկը չի գնում, որ ավելի լավ կրթություն ստանա. պարզապես գնում է, որ ապրի՝ առանց կրթվելու: Խոսքս, իհարկե, մեծամասնությանն է վերաբերում: Ես սա չեմ կարող ասել առանձին անհատտների մասին, ովքեր կարող են այստեղ մեծ ունեցվածք թողնել, գնալ մեկ այլ երկրում ունեցվածք ստեղծել, կամ տեղափոխել իրենց ունեցվածքը: Իսկ երբ պետական մակարդակով ասվում է՝ իրավունք ունեն, կարող են գնալ, պետությունն առաջինը պիտի իր իրավունքն ու պարտականությունը հաշվի առնի, կշռադատի, հասկանա՝ արդյո՞ք ամեն ինչ արվել է, որ մարդը չգնա, և հետո նոր միայն խոսի այդ մարդու իրավունքներից», - նշեց Անահիտ Հարույունյանը:
Վերջինս շեշտեց՝ ակնհայտ է, որ հայերը ստիպված են հեռանում իրենց երկրից:
«Ահա դրա համար ենք մենք ցավում: Մարդն արդեն մոռացել է իր իրավունքի մասին, ավելին, նույնիսկ պարտականության մասին:
Իմ ուսումնասիրությունները, շփումները հասարակության հետ թույլ են տալիս եզրակացնել, որ մարդիկ ոչ թե աշխատանքի, սննդի, հագուստի կամ նյութական միջոցների պակասից են դժգոհում ու արտագաղթում, այլ անարդարությունից, վիրավորանքից: Անարդար է այն, որ մեկը կարող է ունենալ ամեն ինչ, իսկ մյուսը թեև ջանքեր է գործադրում, բայց չի կարողանում որևէ բան ստեղծել, կամ գնահատվում է ոչ այնպես, ինչպես պիտի գնահատվեր: Այստեղ ավելի շատ պետք է արդարության մասին մտածել, ու այս իմաստով, ՀՅԴ-ի կարգախոսը ` «Նոր սկիզբ, արդար Հայաստան», կարծում եմ՝ հիմնովին փոխում է մեր մոտեցումը և մտածողությունը: Այո՛, եկե՛ք արդար Հայաստան ունենանք, հետո սկսենք հարստանալ, ուժեղանալ: Եթե չլինի այդ արդար մոտեցումը, ապա ոչինչ չի կարող լինել», - եզրափակեց Անահիտ Հարությունյայանը։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26