Թիվ 1 ընտրատարածքիպատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը շարունակում էնախընտրական հանդիպումները: Հանրապետական կուսակցության Ավանի կազմակերպության անդամների հետ միասին այսօր նահանդիպել է Ավան-Առինջիբնակիչների հետ ինչպես գրասենյակային, այնպես էլ բակայինձևաչափերով: Ամփոփելով վերջին 4,5 տարիների պատգամավորական գործունեությունը, Ռոբերտ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ վստահության և պարբերական հանդիպումների շրջանակում, նաև նրանց խորհուրդների շնորհիվ, ավելի արդյունավետ աշխատանք կատարելու համար: «Միշտ եղել ենք մեկս մյուսի կողքին և ոչ թե խոսել ենք, այլ գործ ենք արել, խնդիրներ ենք լուծել: Շատ հարցեր նաև ձեր խորհուրդների շնորհիվ է լուծվել, ինչի համար իսկապես շնորհակալ եմ բոլորիդ»: Հանդիպմանը ներկա բնակիչներից մեկն էլ՝ նշելով, որ նախորդ անգամ վստահության քվեն Ռոբերտ Սարգսյանին է տվել, քանի որ ճանաչել է նրա զինվորական հորը, ով պարկեշտ ու ազնիվ մարդ է եղել, այս անգամ արդեն հենց Ռոբերտ Սարգսյանին ճանաչելով է ընտրելու նրան, քանի որ այս ընթացքում նա ապացուցել է, որ հոր արժանի զավակն է: Շնորհակալություն հայտնելով վստահության ու ջերմ խոսքերի համար, Ռոբերտ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ իր համար առաջնահերթը եղել ու շարունակում է մնալ պատասխանատվության զգացումն ու գործը, առավել ևս, երբ առաջնորդվում ես երկրիդ հանդեպ սեփականատիրոջ զգացումով: «Ոչ միայն լուսահոգի հայրս, այլ նաև ավագ եղբայրս է զինվորական: Նա նաև Արցախյան ազատամարտի մասնակից է եղել ու ես երբևէ չեմ լսել, որ հայրս կամ եղբայրս ասեն. ես սա եմ արել կամ նա եմ արել երկրիս համար: Ես էլ եմ նույն կերպ առաջնորդվում, քանի որ երկիրը մերն է, բոլորինս ու հենց մենք, մեզանից ամեն մեկը պետք է ամեն ինչ անի, որ իսկապես հզոր երկիր փոխանցենք մեր երեխաներին, ոչ թե միայն խոսի ու երազի այդ մասին: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին ապահովելու ենք մեր երկրի առաջընթացը»: Բնակիչներն էլ իրենց հերթին են վստահեցրել, որ պատրաստ են շարունակել համատեղ աշխատանքը և հաջողություն են մաղթել Ռոբերտ Սարգսյանին։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26