Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ Համբուրգում՝ հուլիսին կայանալիք G20-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե մենք չպայմանավորվենք ավելի վաղ գագաթաժողովի շուրջ, ապա նրանց հանդիպումը ենթադրաբար կարող է կայանալ Համբուրգում հուլիսին՝ G20 գագաթնաժողովի ժամանակ, քանի որ դա առաջին վայրն է, որտեղ նրանք կարող են հանդիպել միմյանց»,-ասել է Պեսկովը CNN-ի հետ հարցազրույցում։

