Արմավիրի մարզից «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաք։ Սեյրան Օհանյանը եղվարդցիներին ուղղված իր խոսքում նշել է. –Ես առանձնակի հպարտությամբ եմ այսօր մասնակցում այս հանրահավաքին, որովհետև տարիներ ի վեր ապրել և այսօր էլ իմ ծնողներն ապրում են այս շրջանում: Մենք այսօր չափազանց կարևոր և պատասխանատու պահ ենք ապրում, ինչը պետք է օգտագործենք ճիշտ, քանի որ ապրիլի 2-ին մենք ընտրելու ենք ՀՀ ղեկավարությունն ամբողջությամբ՝ Ազգային ժողով, նախագահ, Կառավարություն: Մենք պետք է ընտրենք իշխանություն, որն առաջիկա 10 տարիների ընթացքում պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության զարգացումը: Մենք ծրագրեր ենք մշակում, որպեսզի մեր երկրում գոյություն ունեցող օլիգարխները վերածվեն քաղաքակիրթ գործարարների, քանի որ մեծահարուստներ մեզ պետք են, գործարարներ մեզ պետք են, և նրանք պետք է պարտաճանաչ հարկեր մուծեն, որպեսզի այդ հարկերի շնորհիվ մենք կարողանանք համապատախան միջոցներ տրամադրել մեր տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար: Դրա համար արդարություն է պետք, որին կարոտ է մեզանից յուրաքանչյուրը: Եվ մեր դաշինքը, համալրված համապատասխան գիտելիքներ, հմտություն և փորձառություն ունեցող անձնավորություններով, եկել է ժողովրդի կողքին կանգնելու, ավելին՝ ժողովրդին մեջք լինելու համար: Ժողովրդի դառնության բաժակից մի կում էլ մենք խմենք, որպեսզի զգանք, թե ինչ կյանքով է նա ապրում։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26