Ուղիղ վեց տարի առաջ սկսված սիրիական հակամարտությունը դեռ թուլանալու նշաններ չի ցուցաբերում, թեպետ Ռուսաստանի և Իրանի աջակցությունը վայելող Բաշար Ասադի ռեժիմը անցյալ տարի դեկտեմբերին գրավեց ընդդիմադիրների վերջին քաղաքային հենակետը Հալեպի արևելյան մասում:
Հրադադարի մասին համաձայնագիրը միանշանակ չէ: Ճակատամարտի դաշտում զարմանալիորեն տարբեր ուժեր են՝ այդ թվում ռուսական, ամերիկյան, իրանյան, թուրքական, քրդական և Իրանի կողմից աջակցություն վայելող շիա ռազմական խմբավորումներ. բոլոր այդ ուժերը ժամանակ առ ժամանակ միավորում են իրենց ջանքերը ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար: Ալ-Քաիդան դեռևս ունակ է հարված հասցնելու սիրիական ռեժիմին, ինչի վկայությունը անցյալ ամիս Հոմսում ռազմական հետախուզության վրա մահաբեր հարձակումն էր:
Պատերազմական իրավիճակից դուրս գալու վերաբերյալ խոսակցություններն առայժմ ոչ մի տեղ չեն տանում: Պուտինը, ում օգնությամբ հաջողվեց փրկել Ասադի կողմնակիցներին և ավերակի վերածել Հալեպը, համարում է, որ ժամանակն է Եվրոպային ասելու, որ նա ֆինանսավորի Սիրիայի վերականգնումը. դա ստոր առաջարկ է:
«Ինչ ավերել ես՝ քոնն է» արտահայտությունը հայտնի աշխարհագրական «բանաձև» դարձավ այն բանից հետո, երբ 2003թ. ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք: Ամերիկացի զինվորները մինչև հիմա գտնվում են այդ երկրում. չնայած արդեն հարյուրավոր միլիարդ դոլարների հասնող ծախսերին՝ նրանք շարունակում են պայքարը ջիհադիստների հետ: Սակայն վերոնշյալ արտահայտությունը ռուսների համար, դատելով ամենից, հնչում է այսպես. «մենք ավերել ենք, դուք վճարեք, իսկ այդ ամենին կտիրենք մենք և մեր բարեկամները»: Կրեմլն անկասկած նշաններ է նկատում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդհանրապես հրաժարվում է Ասադին պաշտոնանկ անելու մտքից:
Ավելին, Եվրոպայում, դատելով ամենից, մասշտաբային քաղաքական խուճապ է տիրում՝ կապված փախստականների նոր հոսքի հետ: Սակայն Մոսկվայի և Թեհրանի համոզվածությունը չի կարող թաքցնել այն փաստը, որ նրանք Սիրիայում բախվում են իրականում անլուծելի խնդրի հետ: Նախ և առաջ միանշանակ չէ այն հարցը, թե ինչ չափով է Ասադը վերահսկում Սիրիայի տարածքի գրեթե 35%-ը: Ռեժիմին հավատարիմ մարդկային ռեսուրսի պակասը նրան կախվածության մեջ է գցել Ռուսաստանից, Իրանից և այնպիսի ազդեցիկ խմբավորումներից, ինչպիսին է, օրինակ, լիբանանյան Հեզբոլահը:
Երկրորդ՝ Ռուսաստանը և Իրանը ինչ չափով են մտադիր օգնել Ասադի կողմնակիցներին՝ Սիրիայի մյուս տարածքը գրավելու համար: Ինքը՝ Սիրիան ամենայն հավանանականությամբ, բավարար քանակով մարդիկ չունի արևելյան հատվածը գրավելու և այնտեղ իր զորամասերը տեղադրելու համար: Դա է պատճառը, որ Պալմիրիան ձեռքից ձեռք է անցնում:
Ասադի՝ արդեն գրեթե 50 տարի գոյություն ունեցող ռեժիմը հիմնվում էր էներգետիկ ռեսուրսի և երկրի արևելքում բերքի վրա: Ռաքքայի, Հասաքայի և Դեյր էզ Զորի նահանգները մինչև 2010 թվականը արտադրում էին երկրի ողջ հացահատիկի մոտ 60%-ը, բամբակի 75%-ը, ամբողջ նավթը և բնական գազը: Ռուսաստանը և Իրանը ստիպված կլինեն կռվել այնքան ժամանակ մինչև վերահսկողության տակ առնեն ողջ Սիրիան. արդյունքում Ասադի ինքնուրույնությունը նկատելիորեն կաճի:
Սակայն Ռուսաստանի և Իրանի ներկայությունը Սիրիայի մի հատվածում արդեն էժան չի նստում նրանց վրա: Արաբական երկրների բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ Իրանը 2013-2014թթ ստիպված է եղել Սիրիայի վրա ծախսել 16 մլրդ դոլար: Ռուսաստանը և Իրանը կախված են նավթից և բնական գազից, իսկ այսօր դրանց գները բավականին ցածր են, բացի դրանից, երկու երկրների հանդեպ էլ կիրառվում են միջազգային պատժամիջոցներ:
Այսպիսով, Դամասկոսը ստիպված է հանձնելու վերահսկողությունը տարածաշրջանային ռազմա-վարչական իր կազմությամբ խճանկարային առաջնորդներին:
1in.am
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44