Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հրաժարվել է երկրի կառավարության անունից ներողություն խնդրել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռը երկիր չթողնելու որոշման համար, հայտնում է ria.ru-ն:
Reuters-ը հավելում է, որ Ռյուտեն, դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, պահանջել է, որ նա ներողություն խնդրի իրենց ֆաշիստների հետ համեմատելու համար, վերջ տա քաղաքական սադրանքներին:
«Էրդողանի պահվածքը չի նպաստում 2 երկրների միջև դիվանագիտական վեճի հարթմանը: Նիդեռլանդները չի ցանկանում ընդհարվել Անկարայի հետ, բայց ստիպված կլինի պատասխան քայլերի դիմել, եթե Թուրքիան շարունակի նման բաներ խոսել»,-ասել է Ռյուտեն:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Հայտնի է, որ նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի՝ ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի օտարերկրացի» են հայտարարել ու արտաքսել երկրից:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55