Մարտի 12-ին Իրանի Մեջլիսում տեղի է ունեցել Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումն Իրան - Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ռամեզանալի Սոբհանիֆարի և մի շարք անդամների հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում Ռամեզանալի Սոբհանիֆարը ներկայացրել է Մեջլիսի գործունեությունը, մասնավորապես, միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակներում աշխատանքները:
Դեսպան Թումանյանը կարևորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը և ներկայացրել երկկողմ հարաբերություններում առկա վերջին զարգացումները:
Կողմերն անդրադարձել են վիզային ռեժիմի վերացմանը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացման, տնտեսական և մշակութային կապերի խորացման հարցերին և այդ բնագավառներում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերին:
Զրույցի ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակիցներին ներկայացրել է Մեղրիում՝ հայ-իրանական սահմանի մերձակայքում, ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրի որոշ մանրամասներ և պատգամավորներին կոչ արել իրենց ընտրատարածքներում երկկողմ տնտեսական ծրագրերի մասին իրազեկվածության հարցերում աջակցել գործարար շրջանակներին:
Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններից հետո նոր թափով կվերսկսվեն երկու երկրների միջխորհրդարանական աշխատանքները:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44