Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ Արման Մովսիսյանը ՀՀ ՊՆ աշխատակից Հայկ Խաչատրյանի դրդմամբ և օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, փորձել է ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնել դեպքի վայրի զննության մասին կազմված պաշտոնական փաստաթղթում:
Այսպես, ՃՈ հետաքննիչ Ա. Մովսիսյանը, 14.12.2015թ.-ին վթարի վերաբերյալ ստացված ահազանգով ժամանել է դեպքի վայր` Վայք քաղաքի Շահումյան փողոց և տեղեկացել, որ իր ծանոթ, վարորդական իրավունքի վկայական չունեցող Գևորգ Խաչատրյանը ՎԱԶ 21-213 մակնիշի ավտոմեքենայով խախտել է ճանապարհային երթևեկության կանոններն ու ընդհարվել Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը վթարի հետևանքով կրել է 622.200 ՀՀ դրամի գույքային վնաս: Սակայն ապահովագրական ընկերության կողմից հիշյալ գումարը Գ. Խաչատրյանից ետ չբռնագանձելու համար, ընդառաջ գնալով վերջինիս եղբայր` ՀՀ ՊՆ աշխատակից Հայկ Խաչատրյանի խնդրանքին, Ճանապարհային ոստիկանության հիշյալ հետաքննիչը դեպքի վայրի զննության վերաբերյալ կազմած արձանագրությունում փոխել է իրական վարորդին և վերջինիս փոխարեն նշել վարորդական իրավունք ունեցող նրա եղբորը` Հայկ Խաչատրյանին, ով ապահովագրական ընկերության հետ պայմանագիր է ունեցել:
Սակայն նույն օրը Ա. Մովսիսյանը վթարի վայրում եղած ՃՈ մեկ այլ հետաքննիչից` Ռոման Սումբատյանից տեղեկանալով, որ վերջինս վթարի վերաբերյալ բաժնի պետին ներկայացրած զեկուցագրում նշել է ՎԱԶ 21-213 մակնիշի ավտոմեքենայի իրական վարորդի տվյալները և կանխատեսելով իր կատարած ապօրինի գործողությունների բացահայտման վտանգը, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, այն է` կազմել է դեպքի վայրի զննության նոր սխեմա, որում որպես վարորդ նշել է Գևորգ Խաչատրյանին` այս անգամ էլ կեղծելով ընթերակաների ստորագրությունները:
Այսպիսով, ՃՈ տեսուչ Ա. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-308-րդ հոդվածի 1-ին մասով պաշտոնեական դիրքի չարաշահման փորձի, իսկ ՊՆ աշխատակից Հ. Խաչատրյանին` 38-34-308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փորձին դրդելու և օժանդակելու համար: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինականուժի մեջ մտած դատավճռով:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26