Գերմանացի քաղաքական գործիչները դաշնային կառավարությանը կոչ են արել խիստ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ:
Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն: Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Սահրա Վագենկնեհթը պահանջել է հետ քաշել Ինջիրլիքում գերմանացի զինվորներին, ինչպես նաև դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային:
Կանաչների կուսակցության պատգամավոր Մարի Լուիզ Բեքը, ի պատասխան թուրքական կողմից հնչեցվող մեղադրանքների` առաջարկել է Էրդողանից հետ վերցնել 2005 թվականին շնորհված «Բարեկամության մրցանակը»:
Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, նկատի ունենալով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունների լարվածությունը, առաջարկել է, որ Եվրամիությունն ընդհանուր ռազմավարություն մշակի` կապված թուրք պետական գործիչների կողմից կազմակերպվող միջոցառումների հետ:
Գերմանիայի ներգաղթի, փախստականների և ինտեգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզն ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ, որ Էրդողանն իրենց ճգնաժամի մեջ ներքաշի:
Նիդերլանդները մարտի 11ին հետ է կանչել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը:
Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»: Նման որոշում էր կայացվել նաև Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայայի համար, ով Գերմանիայի տարածքով Նիդերլանդներ մտնելուց հետո «անցանկալի անձ» էր հայտարարվել ու արտաքսվել երկրից:
Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը:
Էրդողանը կատարվածի առնչությամբ սպառնալիքներ էր հնչեցրել Նիդերլանդների հասցեին` ասելով, որ երկիրը թանկ կվճարի այդ ամենի համար։
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44