Թուրքիայի իշխանությունները պետք է մասամբ վերանայեն փախստականների ընդունման վերաբերյալ ԵՄ-ի հետ ունեցած պայմանագիրը: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայում ԵՄ-ի գործերով նախարար Օմեր Չելիկը, հայտնում է bbc.com-ը:
Նրա խոսքերով իշխանություններին պետք է վերանայել Թուրքիայի և ԵՄ-ի տարածքով փախստականների շարժը կարգավորող իրավիճակը: Բացի այդ, նախարարը կոչ է արել կանխել փախստականների անցումը Էգեյան ծովով, քանի որ այն հանգեցրել է արդեն հարյուրավոր զոհերի:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտին Թուրքիայի իշխանությունները և ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնագիր կնքեցին՝ Եվրոպայում ներգաղթյալների հետ կապված ճգնաժամի լուծման ուղղվածությամբ:

