Մարտի 13-ին կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ զարգացման արդիական խնդիրներ, ինչպես նաև երրորդ երկրների ու միավորումների հետ Մի ության հարաբերությունների խորացման հարցեր:
Ողջունելով Տիգրան Սարգսյանին՝ Սերգեյ Լավրովը շեշտել է, որ Միության անդամ երկրների ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք ուղղված են միջազգային կառույցներում ԵԱՏՄ և ԵՏՀ գործունեության արտաքին քաղաքական աջակցությանը՝ նպատակ ունենալով ամրապնդել կառույցի միջազգային հեղինակությունը:
«Այս աշխատանքը մեզ համար խիստ կարևոր է: Ամբողջ աշխարհում ինտեգրացիոն գործընթացների աճ է, հատկապես տարածաշրջանային ինտեգրման առումով: Մենք ամբողջովին կողմ ենք այդ գործընթացների զարգացմանն ու աճին՝ հասկանալով նաև, որ խիստ կարևոր է միասնական գլոբալ համակարգի պահպանումն, այդ թվում Առևտրի միջազգային կազմակեպության շրջանակներում: Հարցերը շատ են: Կրկնում եմ, ՌԴ արտաքին գործերի նախարարության համար գերակա է մեր աշխատանքի արտաքին քաղաքական ու դիվանագիտական չափումը: Ինձ համար խիստ կարևոր կլինի այսօր Ձեզ հետ այդ ամենի մասին զրուցելը&raqu o;,- նշել է Սերգեյ Լավրովը:
Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ ԵԱՏՄ արտաքին առևտրային գործունեությունը նոր թափ է ստանում, միավորման նկատմամբ հետաքրքրությունը բարձ է: «Մենք անընդհատ նոր հայտեր ենք ստանում առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման մասին: Առաջին հերթին հետաքրքրություն կա՝ կապված ազատ առևտրի գոտիների վերաբերյալ համաձայնագրեր կնքելու հետ, և այդ տեսակետից մեր առջև կանգնած առաջնային խնդիրն է՝ նախանշել արտաքին տնտեսական գործունեության առաջնահերթությունները և այն երկրները, որոնց հետ մենք առաջին հերթին պետք է ծավալենք առևտրատնտեսական փոխ հարաբերություններ: Այս տեսանկյունից մեր միջազգային կառույցի գործունեության կոորդինացումն արտաքին գործընկերների հետ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների գործունեության կոորդինացումը մեզ համար առաջնային նշանակություն ունեն: Շնորհակալ ենք այդ գերակայությունները համատեղ քննարկելու հնարավորության համար»,- հավելել է Տիգրան Սարգսյանը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01