RIA Novosti-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի երեքշաբթի օրը պլանավորված հանդիպումը հետաձգվել է ուրբաթ օրվան` Վաշինգտոնում սպասվող ձնաբքի պատճառով, լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Շոն Սփայսերը:
«Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ, և նրանք, հաշվի առնելով եղանակային պայմանները, համաձայնվել են հետաձգել հանդիպումը` այն տեղափոխվելով ուրբաթ օրը՝ մարտի 17-ին: Միջոցառումների ժամանակացույցը կլինի նույնը»,- ասել է Սփայսերը:

