Երևանի թիվ 1 ընտրատարածքում Հանրապետական կուսակցության կողմից ԱԺ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան արձագանքել է իր ընտրարշավի վերաբերյալ քննադատություններին:
«Ես ուղղակի հիասթափված եմ այն լրատվական մեր օղակներից, որոնք որ կարող էին նման բան անել», - ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ է հիասթափվել, Մ.Պողոսյանը արձագանքեց. «Հիասթափված եմ, որովհետև եթե մարդը պարզապես մոտենում է, տեսեք՝ այս մայրիկի հետ ես չխոսե՞ի, եթե այս մայրիկը գար, վերցներ խոսափողը ու որոշակի բան ասեր, թույլ չտայի՞: Եթե մարդը բարձրաձայնում ա մի բան, եթե ուզում ա խոսք ասի, էն էլ հերոսի մայրը գալիս ա, խոսք ա ասում և այսօր դա սարքվում ա սև PR Պողոսյան Միհրանի նկատմամբ, գիտեք դա արդեն անբարոյականություն ա»:
Այլ հարցերի նա չպատասխանեց և մոտեցավ բնակչության հետ շփվելու: Ի դեպ, նրան շրջապատող կանանցից մեկը դժգոհ էր, որ նկարում ենք Պողոսյանին և մեզ հորդորեց գնալ ու «փորները հաստացրած» մարդկանց նկարել:
Նշենք, որ Զեյթունում Միհրան Պողոսյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ ապրիլյան պատերազմի ընթացքւմ զոհված զինծառայողներից մեկի մայրը քարոզել էր Միհրան Պողոսյանի օգտին, ինչը բուռն դժգոհություն էր առաջացրել հանրության շրջանում:

18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44