Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում կառուցվող նոր կամրջի շինարարական գոտի մուտքի և ելքի պարզեցված ընթացակարգը: Որոշման նպատակն է ապահովել 2014թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրի համապատասխան հոդվածների պահանջները և պարզեցնել աշխատակազմի (անձանց), տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և այլ գույքի համար պետական սահմանի հատման ընթացակարգերը: Արդյունքում՝ կդյուրացվի կամուրջի շինարարական աշխատանքներին ներգրավված աշխատակազմի, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և այլ գույքի մուտքը և ելքը շինարարական հրապարակ: Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի շրջանակում վճարումներն իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ ծրագիրը ներառելով 2016թ. պետբյուջե: Ըստ հիմնավորման՝ Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրվել է ԻԻՀ կողմից ՀՀ-ին զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիր: ԻԻՀ կառավարությունը համաձայնել է հուշագրի շրջանակում տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ Հայաստանում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա է վերցրել հուշագրի շրջանակում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Քննարկումների և բանակցությունների արդյունքում 2015թ. հոկտեմբերից իրանական կողմը վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը և ծրագրի գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերության կողմից շարունակվել և ավարտվել են համապատասխան սարքերի, սարքավորումների և նյութերի մատակարարումներն Իրանից: Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են և դրանք նախատեսվում է ավարտել 6-7 ամսվա ընթացքում: Գործադիրն ընդունել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդևազ համայնքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրով «Գեոթիմ» ՓԲԸ իրականացրել է մի շարք հետազոտություններ, սոցիալական և բնապահպանական ազդեցության գնահատումներ: Ըստ այդմ՝ ծրագրի ենթակառույցների շինարարությունը նախատեսվում է սկսել 2016թ. գարնանը՝ ներդնելով 370 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսվում է ոսկու կորզումն իրականացնել Գնդևազի տարածքում գտնվող տարրալվացման հարթակում: 2015թ. նշված տարածքից ընկերությունն արդեն ձեռք է բերել ավելի քան 230 հողակտոր (130 հա), որոնք ընկած են տարրալվացման հարթակի տարածքում: Այս հատվածում տեղակայված հողատարածքները պետք է մատչելի լինեն շինարարական աշխատանքները ժամանակին և պատշաճ ձևով սկսելու համար: Շինարարությունը նախատեսվում է իրականացնել երկու տարվա ընթացքում, որի ժամանակ համապատասխան տուրքեր և վճարումներ կկատարվեն ՀՀ պետբյուջե: Միևնույն ժամանակ, շինարարության և դրան հաջորդող ամբողջ ժամանակահատվածում կիրականացվեն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ: Ծրագրի շինարարության տարբեր փուլերում կբացվեն մինչև 1300 աշխատատեղեր, որոնց մեծ մասը կհամալրվի տեղի և շրջակա համայնքների աշխատուժով:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33