Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների 3-րդ փուլը, որի ընթացքում կկայանան մի շարք երկկողմ և եռակողմ հանդիպումներ:
Ինչպես նշում է ria.ru-ն, ներկայում ընթանում է Ռուսաստանի Դաշնության պատվիրակության և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև հանդիպումը:
Մինչդեռ Reuters-ը հավելում է, որ սիրիական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել բանակցություններին՝ պատճառաբանելով, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի գլխավոր աջակից Ռուսաստանը չի ցանկանում վերջ տալ ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող տարածքներում խաղաղ բնակչության դեմ ավիահարվածներին, ինչպես նաև բավարար ճնշում չի գործադրում իշխող ռեժիմի վրա հրադադարի ռեժիմը պահպանելու համար:
Ընդդիմության խոսնակ Օսամա Աբու Զայիդը նշել է, որ բանակցություններին չմասնակցելու իրենց որոշումը վերջնական է:
«Չգնալու որոշումը պայմանավորված է Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող հանցագործություններով, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ ու բխում են իշխող ռեժիմի շահերից»,-հայտարարել է Զայիդը՝ մանրամասնելով, որ որոշման մասին արդեն տեղեկացրել են իրենց գլխավոր աջակցին՝ Թուրքիային:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55