Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Նիդեռլանդների հետ հարաբերությունների սրման մասին, թուրքական ATV հեռուստաընկերության եթերում կրկին Նիդեռլանդներն անվանել է նացիստական ու ֆաշիստական երկիր:
«Մենք կարող ենք դա նեոնացիզմ կոչել: Նրանք ցույց են տալիս Արևմուտքի իրական դեմքը: Գերմանիայի կանցլերն էլ է Նիդեռլանդների կողքին, մեղկ լինես դու: Ցավոք, նրանք չեն կարողանում հանդուրժել Թուրքիայի վերելքը: Ցավալի է, բայց Գերմանիան այս դեպքում առաջին տեղում է, նրանք շատ անխիղճ ձևով աջակցում են ահաբեկչությանը», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև բողոքել է, որ միջազգային հանրությունն իրենց չաջակցեց, իսկ համապատասխան կառույցները լռեցին:
«Այդ Հելսինկի-մելսինկիի պատմությունները որ կան... Դրանցից ոչ մեկից ձայն չկա՞: Չկա», - վրդովվել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Հայտնի է, որ չնայած հայտարարված արգելքին՝ նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:
Մինչ այդ, Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55