ARM | RUS |

«Մոսկվան հույս ունի, որ Սերժ Սարգսյանի ծրագիրը կաշխատի»

14.03.17 | 11:33

Հայաստանի նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այսօր երկօրյա այցով Մոսկվա է մեկնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով այնտեղ հանդիպումներ կունենա Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Հաղորդագրության համաձայն՝ բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահը կհյուրընկալվի Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: «168 Ժամը» թեմայի շուրջ զրուցեց ռուս քաղաքագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի հետ։

– Պարոն Տրոֆիմչուկ, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա այց կկատարի Մոսկվա, որտեղ կհանդիպի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ Ձեզ՝ բանակցային ինչպիսի՞ օրակարգ պետք է ակնկալել այցից այս փուլում։

– Քննարկվելու է ավանդական, ինչ-որ տեղ՝ նաև հայ-ռուսական հարաբերությունների համար ձանձրալի սպեկտր, այդ թվում՝ տնտեսական, ինտեգրացիոն համագործակցություն, և այլն։ Փորձագետներն այստեղ ակնկալում են սենսացիաներ միայն այն պատճառով, որ նրանց թվում է, թե սենսացիաներ պարզապես չեն կարող չլինել, որ չեն կարող չլինել բեկումնային որոշումներ և հայտարարություններ, քանի որ իրավիճակը Հայաստանի շուրջ ո՛չ ստանդարտ է, ո՛չ շարքային։ Հատկապես՝ Ղարաբաղում թույլ կերպով շարունակվող պատերազմի և ՀՀ-Արևմուտք՝ ԵՄ, ՆԱՏՕ, հարաբերությունների ակտիվացման ֆոնին՝ բարձրաստիճան քննարկումների ամենակարևոր թեմաներից մեկը, ամենայն հավանականությամբ, Հայաստանում նախընտրական իրավիճակը կլինի, քանի որ այս երկրում շատ բան է կախված քաղաքական իրավիճակի կայունությունից։

Բացի դրանից, ինչպես միշտ, խոսակցություն կծավալվի վարկերի և գումարների մասին։ Չի կարելի չասել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների Մոսկվա այցերի մեկ այլ կարևոր բնույթի մասին. դա ֆորմալ հավասարակշռության պահպանումն է` Մոսկվան «սուր» հերթականություն է պահպանում Բաքվի և Երևանի հետ իր երկխոսության մեջ։ Եվ դա այդքան էլ լավ չէ, քանի որ պարզապես հանդիպումների ժամանակը վաղուց ավարտվել է։ Իսկ շուտով, առանց որևէ չափազանցության, կարող են վերջանալ այդ այցերի համար նախատեսվող միջոցները։

– Կարծիք կա, որ այս բանակցությունների առավել սուր թեման ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը կդառնա, թեև, բնականաբար, Արցախում տիրող իրավիճակը քննարկվում է յուրաքանչյուր նմանատիպ հանդիպման ժամանակ։ Սակայն ի՞նչ կարելի է ակնկալել այդ բանակցություններից այս անգամ։

– Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններից պետք է ակնկալել նույնը, ինչ միշտ՝ հայտարարություններ, կոչեր դիվանագիտական մեթոդներով հարցը լուծելու, քաղաքական գործընթացին և խաղաղ երկխոսությանը հանձնառու լինելու և փոխզիջումներ փնտրելու մասին։ Ի դեպ, նշեմ, որ փոխզիջումների ուղղությամբ Ադրբեջանը պետք է որոշ հաշվետվություններ ներկայացնի ՌԴ նախագահին, որը և առաջարկեց այդ նախաձեռնությունը, որքան էլ որ դա ծիծաղելի ու անտեղի դիտարկվի հայերի կողմից։ Իրականում Հայաստանին այս իրավիճակում, ըստ էության, ոչինչ պետք չէ, բացի ապահովագրությունից, որ ադրբեջանական բանակն այդ տարածքների խորքեր չի ներթափանցի։

Սակայն Մոսկվան նման երաշխիքներ տալ չի կարող, քանի որ ներկայումս, երբ նախապատրաստվում է այս այցը, ԼՂ հակամարտությունն արդեն սեփական կյանքը, ավելի ճիշտ, մահն է ապրում։ Եվ այս իրավիճակի վրա այլևս, ինչպես տեսնում ենք, ոչ մի կողմ չի կարող ազդել այն պարզ պատճառով, որ 2017թ. փետրվարից հետո նույնիսկ չի նկատվում բանակցային աժիոտաժ, ինչպես 2016թ. ապրիլից հետո։ Կողմերն այսօր նույնիսկ դրան պատրաստ չեն։

Կարծում եմ՝ ձեր հարցում գլխավորն «Արցախ» որակումն էր։ Հանրաքվեն, որն անցկացվեց վերջերս նաև այդ թեմայի շուրջ, ներկայիս իրավիճակի մասին շատ ավելի շատ է խոսում, քան մնացած բոլոր զարգացումները՝ Հայաստանն ու իր ղարաբաղյան ընկերները փորձում են իրենք կարգավորել այս հարցերը՝ հույսեր չկապելով որևէ մեկի հետ։ Բայց ցանկանում եմ ասել, որ այս կարգավորումների արդյունքներից կօգտվեն առաջին հերթին՝ արտատարածաշրջանային ուժերը և բավականին մոտ ապագայում, քանի որ Սպիտակ տանն այլևս դեմոկրատ Օբաման չէ, այլ նոր, շատ ավելի կտրուկ Վաշինգտոնը։ Ուստի Արցախյան հանրաքվեն, որն ուղղված էր նախկին ադրբեջանական արմատներից ազատվելուն, օգտագործվելու է նրանց կողմից ողջ ծավալով։

– Մինչ այս այցը ՀՀ նախագահն այցեր կատարեց Բրյուսել և Փարիզ։ Բրյուսելում նա բավականին ներկայացուցչական հանդիպումներ ունեցավ, այնտեղ նաև ազդարարվեց ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտը։ Ներկայումս Հայաստանը կարծես թե վերականգնում է իր հարաբերություններն Արևմուտքի հետ, թեև՝ ոչ նախկին ծավալով։ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա ի՞նչ նշանակություն կունենա ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ճակատագրի համար՝ հաշվի առնելով Ասոցացման համաձայնագրի անցյալը։

– Հայաստանն իսկապես վերականգնում է հարաբերություններն Արևմուտքի հետ, քանի որ գլոբալ իրավիճակը զարգանում է, և ԱՄՆ դիրքորոշումն այս ֆոնին մեծապես որոշակիացել է։ Ռուսաստանը և նրա գործընկերները Վաշինգտոնի հետ էական հարաբերությունների հույսեր չպետք է ունենան։ Ուստի Հայաստանն ապագա աշխարհում իր ճանապարհներն է փնտրում, որի համար սկզբունքորեն դժվար է Երևանին մեղադրել, քանի որ Հայաստանն ինքնիշխան երկիր է։

Ու եթե ինքը՝ Ռուսաստանն է ձգտում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերականգնման, ապա ինչո՞ւ Հայաստանը նույնը չի կարող անել։ Եվ եթե ՆԱՏՕ-ն այս կամ այն պահին սառեցնում է իր հարաբերությունները Մոսկվայի հետ, միաժամանակ և ավտոմատ կերպով այդ հարաբերությունները չեն կարող սառել նաև Երևանի հետ։ Բնականաբար, Երևանն ու Մոսկվան կապված են այլ, սեփական ռազմաքաղաքական բլոկով՝ ՀԱՊԿ-ով։ Բայց Երևանը բազմաթիվ անգամներ է հստակորեն ցույց տվել, որ իր կարծիքով՝ այդ բլոկն իր գլխավոր գործառույթները չի իրականացնում, մասնավորապես, երբ հարցը ՀԱՊԿ անդամ Հայաստանի պաշտպանությանն է վերաբերում։ Ուստի Հայաստանի արշավը դեպի Արևմուտք շարունակվելու է։

Արևմուտքը, մասնավորապես՝ Եվրոպական Միությունը, գործում է բավականին նրբանկատ և իմաստուն։ Տեսնում ենք, որ Բրյուսելը Երևանին առաջարկեց ոչ թե եվրաասոցիացում, որը հանգեցրեց ուկրաինական պատերազմին, այլ՝ «շրջանակային համաձայնագիր». Գործի էությունը դրանից չի փոխվում, այնինչ ամեն ինչ արվել է, որպեսզի Մոսկվան չկարողանա Երևանին դժգոհություններ ներկայացնել, ինչպես ժամանակին Կիևի դեպքում եղավ։ Սակայն շրջանակային համաձայնագիրն ու Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն արդեն լուրջ փաթեթ է։

Կարծում եմ, որ Երևանը հասունացրել է այդ հավասարակշռությունը, որպեսզի դրանից հետո Մոսկվայի հետ երկխոսությունն ավելի «աշխույժ» լինի, այդ թվում՝ ֆինանսների տեսանկյունից, որոնք անվերջանալի տնտեսական ճգնաժամի պայմաններում օբյեկտիվորեն վերջանում են։ Նույնիսկ՝ ոչ այնքան էժան վարկերի պարագայում։ Եվ ամենակարևորը Սերժ Սարգսյանի Եվրոպա կատարած այցի հարցում ռուսական տեսանկյունից այն է, որ շատ ռուս հետազոտողներ իմացել են այդ ոչ շարքային այցի մասին պատահականորեն, միայն այն ժամանակ, երբ այցը կայացավ, քանի որ Ռուսաստանում այդ այցն ըստ էության չլուսաբանվեց։

Եվ դա խոսում է Մոսկվայի դիրքորոշման մասին, որն այս դեպքում կարող էր իրեն դրսևորել մի փոքր այլ կերպ, ուղիղ ասենք, ավելի ուժեղ՝ մեկնաբանելով իրավիճակն այնպես, ինչպես կա։ Չթաքնվելով դրանից։ Մոսկվային անհրաժեշտ է արդեն ներկայումս սեփական դիրքորոշումն ունենալ Արևմուտքի ուղղությամբ՝ Հայաստանի շրջանակային ակտիվության հարցում։ Բայց ոչ այնպիսին, ինչպիսին 2013թ. Ուկրաինայի դեպքում:

– Ասացիք, որ բանակցությունների մեխը լինելու են Հայաստանում սպասվող ընտրությունները։ Մարտի 5-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։ Ինչպե՞ս է Մոսկվան իրեն դիրքավորելու հայաստանյան գործընթացներում։ Մոսկվան կատարելո՞ւ է խաղադրույքներ հայաստանյան ինչ-ինչ ուժերի վրա։ Եթե՝ այո, ապա ո՞ւմ է աջակցելու։

– Նման իրավիճակներում Մոսկվան իրեն ստանդարտ ձևով է դրսևորում, նա միշտ աջակցում է գործող իշխանություններին։ Ներկայումս հույս կա, որ ՀՀ նախագահի՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու ծրագիրը կաշխատի, ինչպես և ծրագրել են դրա նախաձեռնողները։ Իրավիճակի ոչ ստանդարտ զարգացման հնարավորության մասին քչերն են մտածում, քանի որ դա չափազանց բարդ է և որևէ մեկին այս պահի դրությամբ անհրաժեշտ չէ։ Ընդհանուր առմամբ ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, ես նույնիսկ կասեի, որ բավականին ժողովրդավար տեսք ունի, և հենց դա էլ արձանագրվելու է Մոսկվայի կողմից։ Արևմուտքը կգնահատի՝ ելնելով իրավիճակից։ Սակայն Մոսկվան արդեն գեների մակարդակով է վտանգ զգում, այսպես կոչված՝ «գունավոր հեղափոխություններից», և Հայաստանի դեպքում նման մտավախություններ իսկապես կան։ Թեև պետք է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ցնցումների այս ձևաչափը վաղուց անցյալ է մղվել, և, եթե Հայաստանում ինչ-որ բան տեղի ունենա, ապա իր ոճի մեջ է լինելու, ինչը հաշվարկել Մոսկվան ունակ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես նա դա հաշվարկեց Ուկրաինայի դեպքում։ Ամեն դեպքում պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում բավականին ամուր ընդդիմություն կա՝ ամենաուժեղը եվրասիական ինտեգրացիայի ողջ տարածքում։

168.am


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44