Հայաստանում հնարավոր չէ գազի ավելի ցածր սակագին ունենալ: Այս մասին, «Հ1» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների խնդրանքով մեկնաբանելով գազի ավելի էժան սակագին ունենալու հնարավորության վերաբերյալ քաղաքական որոշ գործիչների հայտարարությունները՝ նշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը՝ հավելելով. «Այն, ինչ ունենք այսօր, ամենաօպտիմալ եւ լավագույն տարբերակն է»:
Հրանտ Թադեւոսյանի խոսքով, «Գազպրոմ Արմենիան» սահմանին 10.000 խմ բնական գազի համար վճարում է 150 դոլար՝ առանց ավելացված արժեքի հարկի: Սպառողին այն հասնում է միջինը 255 դոլարով՝ ներառյալ ԱԱՀ-ն: Դրան էլ գումարվում են դոլար-դրամ տատանումները եւ տարբերությունը կազմում է 60 դոլարին համարժեք դրամ:
Թադեւոսյանը նշել է, որ այդ 60-ական դոլարները ծախսվում են 1600 կմ գազափոխադրման համակարգի մայրուղային գազատարների եւ 14000 կիլոմետր բաշխման ցանցի շահագործման եւ պահպանման վրա, ինչպես նաեւ այդ միջոցներով վճարվում են աշխատակիցների աշխատավարձերը, հաշվարկվում է բնական գազի անխուսափելի կորուստներն ու ներդրումների համար անհրաժեշտ ծախսերը:
Ընկերության տնօրենին զարմացնում է այն, որ որոշ քաղաքական ուժեր պնդում են, թե կարելի է հրաժարվել ռուսական գազից եւ այլ երկրներից այն գնել, օրինակ, 200 դոլարով, իսկ սպառողին վաճառել՝ 230-240 դոլարով:
Թադեւոսյանի խոսքով, դրանց դեռ պետք է գումարել ավելացված արժեքի հարկը. «240 դոլարի 20 տոկոսը եթե հաշվարկենք, միջին գինը 290 դոլար է ստացվում: Մինչդեռ «Գազպրոմ Արմենիա»-ի սահմանած գինը կազմում է 255.1»-,-ինչն էլ, ընկերության տնօրենի գնահատմամբ, հնարավոր ամենաօպտիմալ տարբերակն է: Թադեւոսյանը նաեւ նկատել է, որ 40 դոլար տարբերությունը բավարար չէ անվտանգ եւ հուսալի շահագործում իրականացնելու համար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26