Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը EgyptAir ավիաընկերության անհետացած A320 ինքնաթիռի հետ կապված միջադեպում դիտարկում է ահաբեկչության վարկածը, գրում է Reuters-ը: Գերատեսչության տվյալներով՝ ահաբեկչության վարկածն ավելի հավանական է, քան ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը: «Եթե ամբողջովին վերլուծենք իրավիճակը, ահաբեկչական հարձակման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան տեխնիկական խնդիր ունենալու հավանականությունը»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը եգիպտական ինքնաթիռի հետ տեղի ունեցածն ահաբեկչական հարձակում է անվանել և կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ «Եվրոպայի գործընկերներին միջոցառումներ ձեռնարկել՝ այդ ահաբեկչական գործողությանը ներգրավված անձանց պարզելու համար»: Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից: Եգիպտոսի ավիացիոն գերատեսչությունների պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է: Հունաստանի օդանավակայաններից մեկում աղբյուրն էլ AFP-ին հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում։ Ինքնաթիռի որոնումներն իրականացնում են Եգիպտոսի և Հունաստանի ավիացիոն ծառայությունները:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55