Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Նիդեռլանդներում Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայայի հետ կապված միջադեպի ու Նիդեռլանդներից նրա վտարման մասին, ասել է, որ այդ գիշերը նրան հիշեցրել է Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գիշերը, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Այդ գիշերն ինձ հիշեցրեց հուլիսի 15-ի գիշերը: Անընդհատ հեռախոսը ձեռքս էր: Մի կողմից էլ զանգում եմ Ֆաթմա քույրիկիս: Նա այն անձն է, ում, կարելի է ասել, հարազատ երեխայիս պես մեծացրել եմ: Նա ասում էր՝ պետք լինի՝ այս մեքենայի մեջ կմեռնեմ: Ես էլ նրան ասացի, որ հանգիստ մնա, իրավիճակին հետևում ենք: Դուրս եկավ, մի քանի անգամ բանակցություններ փորձեց վարել նրանց հետ: Նրանք էլ մի վատ սովորություն ունեն՝ չեն խոսում: Կարծես պատի հետ ես խոսում: Նրանց մեթոդը դա է: Արևմուտքում մի քանի անգամ ես էլ եմ նման իրավիճակի բախվել», - պատմել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Հայտնի է, որ չնայած հայտարարված արգելքին՝ նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55