Այսօր Երևանում մեկնարկեց Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. ծրագրի նախապատրաստմանը նվիրված աշխատաժողովը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ծրագիրը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի կողմից: Այսօր, ըստ նրա, անցկացվում է ծրագրի 2-րդ փուլը:
«Ծրագրին կարող են դիմել շահառու 8 երկրները՝ Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը, Ուկրաինան, Բուլղարիան, Ռումինիան, Հունաստանը և Թուրքիան: Այս 8 երկրներում գործող պետական ու ոչ պետական կառույցները կարող են համատեղ ծրագրեր ներկայացնել, որոնք կիրականացվեն 2-3 տարում: Ծրագրի բյուջեն պետք է նվազագույնը 300 հազար եվրոյից առավելագույնը 1.5 մլն եվրո լինի՝ ուղված շահառու երկրների միջև համագործակցության որոշակի ձևաչափերի սահմանմանը»,- ասաց Մելքոնյանը:
Ընդհանուր ծրագրի բյուջեն 54 միլիոն դրամ է կազմում, դրամաշնորհային է, և որևէ պետության համար, ըստ փոխնախարարի, վարկային պարտավորություն չի առաջացնում:
Նախորդ շրջանում, Գարեգին Մելքոնյանի փոխանցմամբ, Հայաստանը ներգրավված է եղել 3-ից 4 ծրագրում՝ որպես առաջնային գործընկեր: «Մեկը վերաբերում էր ՓՄՁ-ների զարգացման ոլորտին, մյուսը՝ բնապահպանություն և առևտուր, և երրորդը՝ մշակույթ և տուրիզմ: Սրանք ոլորտներ են, որոնք ունեն ծրագրային գաղափարների առաջարկման բավական մեծ պոտենցիալ: Որքան Հայաստանը ակտիվ կլինի, տեղեկացված լինեն մեր կառույցները, այնքան մրցակցային միջավայր կստեղծվի, հնարավոր կլինի հետաքրքիր շատ առաջարկներ իրականացնել»,- նշեց Մելքոնյանը:
Ի դեպ՝ փոխնախարարը նշեց, որ քննարկում է եղել Ադրբեջանի հնարավոր ներգրավվման մասին՝ ծրագրում որպես շահառուի, բայց քննարկումների արդյունքում որոշվել է, որ Ադրբեջանը պետք է դուրս մնա ծրագրից:
Աշխատաժողովին մասնակիցների համար ներկայացվեցին մանրամասներ, թե ինչպես կարելի է դիմել ծրագրին, ինչպես պետք է պատրաստել հայտադիմումները, որոնք են ծրագրի հիմնական առանձնահատկությունները:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42