Ռուսաստանը հատուկ նշանակության զորախմբեր է տեղակայել Եգիպտոսի արևմուտքում գտնվող «Սիդի Բարանի» ավիաբազայում՝ Լիբիայի սահմանի մոտ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ամերիկյան և եգիպտական դիվանագիտական աղբյուրներին հղումով:
Կողմերի կարծիքով՝ այսկերպ Մոսկվան իր աջակցությունն է հայտնում լիբիական բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարին, որի դեմ մարտի սկզբին հարձակում էին գործել Բենգազիի ինքնապաշտպանական բրիգադները:
Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Լիբիայի սահմանից 100 կմ հեռավորության վրա գտնվող ավիաբազայում հատուկջոկատայիններ է տեղակայել՝ 22 հոգի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:
Մինչդեռ Եգիպտոսի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ իրենց երկրում ոչ մի օտարերկրացի զինվոր չկա, քանի որ դա ինքնիշխանության հարց է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը:
Reuters-ը նկատում է, որ Արևմուտքը խիստ անհանգստացած է վերջին շրջանում Ռուսաստանի և Լիբիայի ներկայացուցիչների միջև ակտիվ շփումներով:
Նշենք, որ Հաֆթարը պայքարում է իսլամիստների դեմ, նրա ղեկավարած զորքերը Բենգազիում կռվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Հայտնի է, որ 2016թ. Հաֆթարն այցելել է Մոսկվա:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44