Քաղաքացիներ Մնացական Դ.-ի, Կարինե Մ.-ի և Յուրի Շ.-ի հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում երեք քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, Աշտարակ քաղաքի բնակիչ, խուլիգանության մեջ կասկածվող Մնացական Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 04.08.2016թ.-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի վայրից ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել Աշտարակի բաժին, որի խցերից մեկում երկու ոստիկան խոշտանգել են իրեն` հարվածելով մարմնի տարբեր մասերին և ստիպելով տեղեկություններ հայտնել դանակահարություն կատարողի վերաբերյալ:
Աբովյան քաղաքի բնակիչ Կարինե Մ.-ն ևս հաղորդում է տվել ոստիկանի կողմից ծեծի ենթարկվելու դեպքի վերաբերյալ. մասնավորապես, հայտնել է, որ հարևանի հետ տեղի ունեցած վիճաբանության պատճառով ահազանգով տվյալ հասցե ժամանած ոստիկանության Կոտայքի բաժնի տեսուչն իրեն ծեծելով և հայհոյանքներ տալով բերման է ենթարկել բաժին, ապա տեղափոխել տեղի խցերից մեկը, որտեղ շարունակել է ծեծել իրեն:
Հատուկ քննչական ծառայությունում ստացված մեկ այլ հաղորդման համաձայն` Երևանի բնակիչ Յուրի Շ.-ն իրեն պատկանող որսորդական հրացանն օգտագործելու թույլտվություն ստանալու հետ կապված հարցերի շուրջ վիճաբանության է բռնվել ոստիկանության Արարատի մարզային վարչության Վեդիի բաժնի աշխատակցի հետ: Ըստ հաղորդման` վիճաբանության ընթացքում հիշյալ ոստիկանը բռնություն է գործադրել Յուրի Շ.-ի նկատմամբ` բռունցքներով հարվածել է դեմքին ու կրծքավանդակին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից խոշատանգում կատարելու, ինչպես նաև բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01