Շարունակվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից Սեւանա լճի մակերեւույթի սառցակալման հետեւանքով սահմանված խիստ հսկողության ռեժիմը: «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ մասնավորապես` ամենօրյա ստուգայցեր եւ շրջայցեր որսագողության կանխման, ինչպես նաեւ թռչունների վիճակի գնահատման համար:
«Զանգեզուր» կենսոլորտային ՊՈԱԿ-ի կողմից հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում են շուրջօրյա հերթապահությունները եւ պարբերական շրջայցերը: Վերջին շաբաթվա ընթացքում կատարվել են վայրի չվող եւ նստակյաց թռչնատեսակների ուսումնասիրություններ, որոնց ընթացքում հանդիպել են ամուրիկ, սպիտակախածի կեռնեխ, սեւ կեռնեխ, անտառային կաչաղակ, մեծ երաշտահավ, խայտաբղետ եւ սովորական փայտփորիկներ, սովորական խածկտիկ, հատբեկիչ, սոսնձակեռնեխ, սովորական սիտեղ, սովորական սարյակ, լեռնային դրախտապան եւ կարմրակատար: Դիտարկումների ընթացքում հանդիկպել են նաեւ 4 եվրոպական այծյամ, 9 շնագայլ, 4 աղվես, 2 փորսող եւ 3 աքիս:
Կատարվել է «Զանգեզուր» կենսոլորտային ՊՈԱԿ-ի «Խուստուփ» պետական արգելավայր մասաճյուղի փաթաթվող թփերի տեսակային հաշվառում:
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառախախտման 1 դեպք, որի առթիվ կազմվել է արձնագրություն եւ ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Գարնանամուտի հետ կապված նվազել է վառելափայտի պահանջարկը, ինչի արդյունքում աշխատանքային 4 օրվա ընթացքում բնակչությանը բաց է թողնվել 2 խ.մ. վառելափայտ:
Նույն ժամանակահատվածում «Խոսրովի անտառ» պետական արգելոցը համագործակցելով Վայրի բնության հիմնադրամի հետ, տեսա եւ ֆոտոբռնիչների օգնությամբ կատարում է կենդանական աշխարհի սեզոնային միգրացիայի եւ հաշվառման աշխատանքներ, որոնք հիմնականում տեղի են ունենում «Խոսրով» եւ «Խաչաձոր» տեղամասերում:
«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում ուսումնասիրությունների համար կատարվում են փորձահրապարակների նախապատրաստրաստման աշխատանքներ: Իրականացվում են շուրջօրյա հերթապահություններ եւ շրջագայություններ, որի ընթացքում մեկ շաբաթում չի հայտնաբերվել արգելոցային ռեժիմի որեւէ խախտում:
Արգելոցի բուսաբանական բաժնում կատարվում են հերբարիումների թվայնացման աշխատանքներ:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվում են շուրջօրյա հերթապահություններ եւ շրջագայություններ, որի ընթացքում մեկ շաբաթում չի հայնաբերվել արգելոցային ռեժիմի որեւէ խախտում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26