Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: Նախագահը բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ ինստիտուտի նախասրահում դիտել է Լազարյաններից ժառանգություն մնացած արժեքավոր մի շարք հրատարակությունների ցուցադրությունը, որը պահվում է բուհի գրադարանում եւ այսօր ցուցադրության է ներկայացվել ՀՀ Նախագահի այցի կապակցությամբ: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովի հետ, որից հետո կայացել է ինստիտուտի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը:
Ռեկտոր Տորկունովը ողջունել է ՀՀ Նախագահին Ռուսաստանի հեղինակավոր բուհերից մեկում՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, լսարանին հակիրճ ներկայացրել Նախագահ Սարգսյանին, որից հետո հրապարակել է բուհի գիտխորհրդի որոշումը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին «ՄՄՀՊԻ Պատվավոր դոկտորի» կոչում շնորհելու մասին: Ռեկտոր Տորկունովը Նախագահին հանձնել է «Պատվավոր դոկտորի» վկայականը եւ շնորհավորել այդ կապակցությամբ: Կոչումը շնորհելու արարողությունից հետո Հանրապետության Նախագահը համալսարանականների առջեւ հանդես է եկել ելույթով եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո` անցած շուրջ երեք տարիներին առեւտրատնտեսական ոլորտում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին, Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարին, սահմանադրական բարեփոխումների արդյունքում կառավարման նոր` խորհրդարանական համակարգի անցնելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության վրա այդ փոփոխության հնարավոր ազդեցությանը, ՀՀ ԶՈՒ մարտունակության աստիճանին եւ ԼՂ հիմնախդրի կարգավորման ուղղությամբ ներկայումս գործադրվող ջանքերին ու մի շարք այլ թեմաների:
Ուսանողներից մեկը հետաքրքրվել է նաեւ ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանից, թե նրա կարծիքով դեպի ուր է շարժվում համաշխարհային շախմատը:
Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հաջողություն մաղթել բուհին:




16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26