Ջրառատում մարտի 14–ին ծեծկռտուքի ժամանակ մարմնական վնասվածք ստացած Մելիք Մելքոնյանի կինը պնդում է, որ ամուսինը քաղաքականությունից հեռու է, քաղաքական կողմնորոշում չունի։
«Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, ես դեպքի մասին ուշ եմ իմացել, մանրամասներն էլ համացանցում եմ կարդացել։ Իմ ամուսինը քաղաքական կողմնորոշում չունի, թե ինչ է եղել, չեմ իմանում։ երեխաս էլ դպրոցական է, ոչ մի կուսակցության հետ կապ չունի»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մելիք Մելքոնյանի կինը՝ տիկին Սվետան։
Մելքոնյանները գյուղում առեւտրի կենտրոն ունեն, վիրավորների մեջ է նաեւ Մելքոնյանի անչափահաս որդին՝ Արայիկ Մելքոնյանը, իսկ հրազենային վնասվածք ստացողը նրա եղբորորդին է։
Նշենք, որ ըստ գյուղում տարածված լուրերի՝ Մելքոնյաններին վնասվածք է հասցրել ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբորորդին, որը գործող գյուղապետի եղբայրն է։ Նրա շրջապատից մեզ վստահեցրին, որ նա գյուղատնտեսությամբ է զբաղվում, Հանրապետական կուսակցության հետ էլ որեւէ կապ չունի։
«Հիմա ինքը ոստիկանությունում է, գնացեք այնտեղ, խոսեք նրա հետ»,– ասաց մեր զրուցակիցը՝ հրաժարվելով ներկայանալ։ Ի դեպ, գյուղացիները նույնպես հրաժարվում էին մանրամասներ պատմել դեպքի մասին։ Ականատեսներից մեկը, սակայն, նշեց, որ ինքը դրսում է եղել, երբ 5-6 կրակոց է լսել, անմիջապես մտել է տուն, ավելի ուշ միայն իմացել է, որ մարդ է վիրավորվել։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել գյուղապետարանի մոտ։ Ըստ «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի թեկնածուներից Ստեփան Մարգարյանի՝ տուժածներից 17-ամյա Արայիկ Մելքոնյանը դպրոցից դուրս է եկել եւ գյուղապետարանի մոտ մի ամբողջ բանակ է հարձակվել նրա վրա: Ստեփան Մարգարյանի խոսքով` տղան զանգել է հարազատներին եւ տեղեկացրել, որ հարձակվել են իր վրա, որից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը:
«Լոմով կոտրել են անչափահասի ձեռքը, դանակով հարվածներ են հասցրել նրան օգնության հասնողներին, իսկ մյուսն էլ հրազենային վիրավորում է ստացել, նրան կրակողն էլ դուրս է եկել գյուղապետարանից հրազենով»,-ասել էր նա լրագրողների հետ զրույցում։
Տուժածների շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն կատարվածը որակել է մարտի 12-ին տեղի ունեցած դեպքերի շարունակություն:
«Հայտարարություն տարածեց ոստիկանությունը, երեւի թե հենց այդ հատյարարության արդյունքում էլ տեղի ունեցավ շարունակությունը, այսինքն՝ նույն այդ Երանոսյանը` իր ազգակիցների հետ միասին ոգեւորություն ապրեցին, շարունակություն սկսվեց տեղի ունենալ, որի արդյունքում էլ նրանք այսօր համարձակություն ունեցան այս անչափահաս երեխայի նկատմամբ ոտնձգել, հայհոյել, որի արդյունքում էլ տղաներից մեկը գնաց պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, եւ ըստ գյուղում տարածված խոսակցությունների` վնասվածքներ ստացան»,-ասել էր փաստաբանը։
Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ, 258-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով։ Կա բերման ենթարկված։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26