2015-2016 թթ. ԱՊՀ երկրների բանկերը սկսել են ավելի ակտիվ սակարկել Մոսկովյան միջբանկային արժութային բորսայում։ Այս մասին ԱՊՀ երկրների փորձագետների հեռուստակամուրջի ժամանակ ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կուշնիրենկոն՝ պատասխանելով News. am–ի թղթակցի հարցին։
Նա նշել է, որ ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման մասին համաձայնագիրը, որը ԱՊՀ երկրները ստորագրել են 2012-ին, նախատեսում է ինտեգրում բանկային սեկտորին ու արժութային սեկտորին։
Երկու ուղղություններով էլ աշխատանքները ակնկալվածից դանդաղ են ընթանում։ Բայց չի կարելի չնկատել, որ հատկապես 2015-2016 թթ․ արժութային սակարկությունների մասնակիցների թիվը ռուսական բորսայում զգալիորեն աճել է։ Հիմա այնտեղ սակարկելու իրավունք ունեն ԱՊՀ երկրներից 15 կոմերցիոն բանկեր։ ԲԱյց արժութային ինտեգրումն ու ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկները երկու խնդրի են բախվում։ Առաջինը այդ արժույթների կոնվերտացման ունակությունն է ու դրանց գնողունակությունը մեկ այլ երկրի համար։ Երկրորդը, եթե ուժեղ ընդլայնվի որեւէ արժույթով առեւտուրը (օրինակ ռուբլով կամ տենգեով- խմբ) ապա այդ երկրի ԿԲ-ի համար առաջանում է նոր թղթադրամների թողարկման խնդիր, պահանջարկը բավարարելու համար։
«Չեմ ասի, որ այդ խնդիրները լուծելի չեն, բայց դրանք բարդ են։ Բայց համաձայնագիրը հիմք է ստեղծել դրանց լուծման համար»,- նկատել է Կուշնիրենկոն։
15:18
14:55
14:36
14:26
14:14
13:56
13:45
13:24
13:04
12:58
12:49
12:25
12:09
12:02
11:42
11:38
11:16
11:02
10:45
10:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44