Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին երկրի քաղաքացիներին կոչ է արել Նովրուզի տոնակատարությունների օրերին խուսափել Թուրքիա մեկնելուց, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Մենք ստիպված ենք զգուշացնել մեր քաղաքացիներին նրանց իսկ անվտանգության ու ապահովության համար», - ասել է Լարիջանին՝ հավելելով, որ վերջին շրջանում Թուրքիան Իրանի հանդեպ իրեն դրսևորել է հարևանին ոչ հարիր կերպով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին պատասխանել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մեղադրանքներին, թե Իրանը ցանկանում է շիա մահմեդականություն տարածել Սիրիայում և Իրաքում:
Ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ-ն նշել էր, որ իրենք փորձում են հնարավորինս համբերատար պահվածք դրսևորել, սակայն «ամեն բան ունի իր չափ ու սահմանը»:
Մինչ այդ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր Բահրեյն այցի ժամանակ, խոսելով իրաքյան Մոսուլում շիական ուժերի ներկայության մասին, ասել էր. «Ոմանք ցանկանում են և՛ Իրաքի և՛ Սիրիայի պառակտումը: Այնտեղ կատարվողը էթնիկ, կրոնական պայքար է, որովհետև այնտեղ կա ազգայնականություն: Մենք պետք է կանգնեցնենք այս ամենը»:
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին, ի պատասխան Էրդողանի մեղադրանքներին, հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը բոլորից լավ գիտի Իրաքում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Իրանի կառուցողական դերի մասին: Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆն էլ իր հերթին Թուրքիային անվանել էր անշնորհակալ և հավելել, որ այն պարագայում, երբ Իրանը փորձում է ճանապարհներ փնտրել տարածաշրջանային խնդիրները լուծելու համար, Թուրքիան խառնում է խաղաքարտերը:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44