«Փաստ» թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ջրառատում երեկ շարունակված միջադեպի ու դրա պատճառների առթիվ: Ինչպես հայտնի է, երեկ շարունակվել է ՕՐՕ-ի ու Լևոն Երանոսյանի կողմնակիցների միջև միջադեպը՝ վերածվելով արյունալի մարտի, որի արդյունքում ՕՐՕ-ի երեք կողմնակիցներ, որոնցից մեկն անչափահաս է, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ ոստիկանության՝ երեկ Ջրառատում ավտոմատից կրակած անձը բերման է ենթարկվել, որը նույն գյուղի բնակիչ, 35–ամյա Տ. Սարգսյանն է: Մինչդեռ մամուլում տեղեկություն տարածվեց, որ ինքնաձիգից կրակողը եղել է Ջրառատի գյուղապետի եղբայրը: Իսկ Ջրառատի գյուղապետը ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ տղան է, և գյուղացիների խոսքերով, նրա ջանքերով է գյուղապետ ընտրվել:
«Փաստի» տեղեկություններով՝ Ջրառատում հիմնական կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ գյուղում ՕՐՕ–ի հանդիպման ժամանակ Երանոսյանների կողմնակիցները հայհոյել են ՕՐՕ–ին իրենց գյուղ հրավիրողին: Իսկ ՕՐՕ-ին Ջրառատ է հրավիրել սպորտսմեն, Ջրառատի գյուղապետի նախկին թեկնածու Ագլ մականունով 26–ամյա Հակոբ Մելքոնյանը: Վերջինս էլ պարզել է հարաբերությունները իրեն հայհոյած Երանոսյանի կողմնակիցների հետ, ինչի ժամանակ էլ Լեռնիկ Երանոսյանը կրակել է իր «Մակարով» ատրճանակից:
Երեկ տեսանյութ հրապարակվեց, որից երևում է, որ միջադեպին մասնակցել է նաև անձամբ ՀՀ տխրահռչակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, սակայն ոստիկանությունից հրաժարվեցին «Փաստին» պարզաբանել, թե ինչո՞ւ է փոխոստիկանապետը հայտնվել միջադեպի կիզակետում:
Գյուղացիները պատմում են, որ Լևոն Երանոսյանը հիմնականում տարբեր սպառնալիքներով փորձում է իր ազդեցությունը պահել Ջրառատ գյուղում, անգամ գյուղապետի պաշտոնում զոռով անցկացրել է քրոջ տղային, սակայն Հակոբ Մելքոնյանը ևս պակաս կողմնակիցներ ու բարեկամություն չունի գյուղում ու չի վախենում Երանոսյանի սպառնալիքներից:
«Փաստին» հասած տեղեկություններով՝ երեկվա միջադեպից հետո Մոսկվայից Հայաստան են գալիս Հակոբ Մելքոնյանի բարեկամները, ով էլ երեկվա միջադեպի արդյունքում հրազենային վնասվածք է ստացել ինքնաձիգից:
Ինչպես պատմեց ՕՐՕ-ի կողմնակիցների պաշտպան, փաստաբան Կարեն Մեջլումյանը, ըստ գյուղացիների, 17-ամյա Արայիկ Մելքոնյանին, ով Հակոբ Մելքոնյանի բարեկամներից է, դպրոցից գալիս հայհոյել են:
«Դրանից հետո Հակոբը գնացել է պարզելու՝ ինչու են հայհոյել պատանուն, կրակողները գյուղապետարանից են դուրս եկել կարծես: Ոնց որ թե ուզել են ավտոմատով կրակել Հակոբի վրա, երեխան քաշել է ավտոմատից, էդ ժամանակ լոմով խփել են, երեխայի ձեռքը կոտրել»,–ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հավանաբար դրանից հետո կրակել են Հակոբի վրա ու դանակահարել մեկ այլ համագյուղացու:
«Էրեբունի» հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ Ջրառատից հիվանդանոց տեղափոխված 17-ամյա Արայիկ Մելքոնյանը արմունկի կոտրվածք ունի, 26-ամյա Հակոբ Մելքոնյանը ձախ ոտնաթաթի հրազենային թափանցող վնասվածք՝ առանց ոսկորների կոտրվածքի և ունի քունքոսկրի պատռված վերք: 73-ամյա Մելիք Մելիքյանը աջ և ձախ նստատեղերի կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ունի: «Այս պահին երկուսը վերակենդանացման բաժնում են, ստանում են վիրաբուժական մշակում և, կարծում եմ, դրանից հետո կտեղափոխվեն հիվանդասենյակ: Պատանին հիվանդասենյակում է»,-ասաց տնօրենը»:
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01