Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը պատմել է օրեր առաջ Ռոտերդամում Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայայի հետ պատահած միջադեպի մանրամասները:
Ինչպես գրում է BBC-ի թուրքական ծառայությունը՝ Աբութալեբը հայտնել է, որ իրենց կողմից տրված է եղել հրաման անհրաժեշտության դեպքում թուրք նախարարի ավտոշարասյան ուղղությամբ կրակելու:
Ռոտերդամի մահմեդական քաղաքապետը թուրք նախարարի՝ գիշերվա կեսին Նիդեռլանդներ ներխուժելու փորձը բնութագրել է վախեցնող և պատմել, որ Կայան Ռոտերդամ էր փորձում մտնել անվտանգության բավականին մեծ շքախմբով, և նիդեռլանդական կողմը վստահ չէր, որ նրանք զինված չեն:
«Շատ մեծ պահակախումբ կար, և մենք չգիտեինք, թե արդյոք նրանք զինվա՞ծ են, թե՞ ոչ: Դա էլ պատճառ դարձավ, որ մենք տարածք ուղարկենք մեր ոստիկանության հատուկջոկատայիններին», - նշել է Ռոտերդամի քաղաքապետը:

Աբութալեբը նշել է, որ թուրք նախարարի՝ Ռոտերդամ ուղևորվելու մասին իրենք տեղեկացել են երկրի հետախուզական ծառայություններից և սկսել են փնտրել ցամաքային ճանապարհով երկիր ներխուժել փորձող Կայային:
«Մենք գտանք ավտոշարասյունն ու կարողացանք կանգնեցնել: Սակայն շարասյունը բաժանվեց երկու մասի, և մեքենաների մի մասն արագ հեռացավ: Այդ ժամանակ մենք մեր տեսադաշտից կորցրինք նախարարին: Ոստիկաններին հաջողվեց նրան կանգնեցնել հյուպատոսարանի հետևի մասում», - պատմել է Ռոտերդամի քաղաքապետը:
Ահմեդ Աբութալեբը նաև մեղադրել է Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սադին Այյըլդըզին, որն ըստ Ռոտերդամի քաղաքապետի՝ իրեն պահել է դիվանագետին ոչ հարիր և այդ օրը չի պատասխանել նիդեռլանդական կողմի հեռախոսազանգերին ու հրաժարվել է տեղեկություններ տրամադրել իրավիճակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Հայտնի է, որ չնայած հայտարարված արգելքին՝ նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55