Հայաստանի զինված ուժերը մարտունակ են և ունեն ամեն անհրաժեշտը նրա համար, որ ապահովեն Հայաստանի սահմանների անվտանգությունը և լինեն նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահը հանդես է եկել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում` պատասխանելով ուսանողներից մեկի հարցին:
«Եվս մեկ անգամ կրկնեմ, մենք պատերազմ չենք ուզում, ցանկանում ենք այս խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով` Մինսկի խմբի համանախագահների օգնությամբ»,- շեշտել է ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական կողմը շատ հաճախ նշում է, որ ստատուս-քվոն անընդունելի է:
«Իրականում ստատուս-քվոն անընդունելի է. մենք ևս կցանկանայինք, որ ամեն ինչ փոխվեր, և Ադրբեջանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում իրականում ստատուս-քվոն կփոխվի: Մնացած ամեն ինչն ածանցյալ է սրանից: Դա անքակտելի իրավունք է: Այսօրվա աշխարհակարգը հենց դա է հուշում: Եթե չլիներ ինքնորոշման իրավունքը, եթե հնարավորություն չլիներ այն կենսագործելու, ապա և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կլինեին Խորհրդային միության կազմում: Չի կարելի մի դեպքում ինքնորոշման ճանապարհով դառնալ անկախ պետություն, իսկ հետո դեմ լինել մեկ այլ դեպքի: Դա անընդունելի է: Այդ պատճառով` եթե ադրբեջանական կողմն իրականում ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը և այն ինքնորոշվի, մնացած բոլոր հարցերը շատ արագ կլուծվեն»,- ամփոփել է Հայաստանի ղեկավարը:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44