Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը, կոչ է արել Թուրքիային դադարեցնել երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում Նախարարների խորհրդին տրված լիազորությունների միջոցով ընդդիմադիր մամուլի վրա ճնշումներ գործադրելն ու բազմաթիվ լրատվամիջոցների աշխատանքը դադարեցելու մասին որոշումներ հրապարակելը:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը՝ հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ առանց դատարանի որոշման և միայն Նախարարների խորհրդի վճռով բազմաթիվ լրագրողներ ձերբակալվել են ահաբեկչակամետ քարոզչություն իրականացնելու մեղադրանքով ու կալանավորվել առանց բավարար ապացույցների:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մամուլի ազատության վերաբերյալ պահանջներ է ներկայացրել Թուրքիային:
Եվրախորհրդի պատգամավորների դատին հանձնված զեկույցը, որն ընդունվել է 110 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրեական օրենսգրքի «Թրքությունը վիրավորելու» մասին 301-րդ հոդվածը, ինչպես նաև «նախագահին վիրավորելու» մասին 229-րդ և «ժողովրդի մեջ ատելություն սերմանելու» մասին 216-րդ հոդվածները: Զեկույցը նաև կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերյալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալիքի նկատմամբ պետական վերահսկողությունը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55