Կառավարության վաղվա նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը թույլ կտա Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվում է նրանով, որ Հայաստանի Հանրապետության և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց և տարեցտարի ավելանում է ԱՄԷ-ից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը:
«Ներկայումս դեպի Երևան չվերթներ են իրականացնում ԱՄԷ FlyDubai, Air Arabia, իսկ Կատարից՝ Qatar Airways ավիաընկերությունները, հետաքրքրություն կա ավելացնելու ինչպես չվերթների քանակը, այնպես էլ նոր թռիչքներ սկսել այդ տարածաշրջանի այլ ավիաընկերությունների կողմից»,-նշված է հիմնավորման մեջ:
Կառավարության գնահատմամբ՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Հայաստանի կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքումը կարող է երկար ժամանակ պահանջել, իսկ հայկական կողմի համար էական նշանակություն ունի ԱՄԷ հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը, ինչի շուրջ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ Նախագահի 2016թ. նոյեմբերին ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Նշվում է նաև, որ ՀՀ հարևան պետություններն արդեն իսկ որդեգրել են Ծոցի տարածաշրջանի երկրների քաղաքացիների նկատմամբ արտոնագրային ռեժիմը միակողմանիորեն վերացնելու քաղաքականություն, ինչն էականորեն նպաստում է դեպի այդ երկրներ զբոսաշրջության խթանմանը:
«Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ այցելող Ծոցի տարածաշրջանի երկրների քաղաքացիների գերակշռող մասը կազմում են ԱՄԷ քաղաքացիներ, ովքեր արդեն իսկ նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ՝ նպատակահարմար է միակողմանիորեն վերացնել ԱՄԷ քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջը: Այս քայլը լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա խթանման համար»-ամփոփված է կառավարության ներկայացրած տեղեկույթի մեջ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26