Շատերին թվում էր, թե Վարդան Հարությունյանի կողմից ՊԵԿ-ում ներդրված խաղի կանոնները, որի արդյունքում սպիտակ դաշտում աշխատող գործարարներն արտոնություններ են ստանում և զերծ մնում հարկայի մարմինների ստուգումներից, իսկ սև դաշտում աշխատողները հայտնվում ՊԵԿ-ի խոշորացույցի տակ` իր բոլոր հետևանքներով, ժամանակավոր բնույթ են կրում, բայց նույն ժամանակը ցույց է տալիս, որ այս մոտեցումն այլևս անփոփոխ է, ավելին` այն ոչ թե մոտեցում է, այլ` գիտակցված որոշում:
Պետք է նշել, որ սա ճիշտ որոշում է, որի արդյունքում օրինապահ հարկատուներն արժանի վերաբերմունք են ստանում պետական մարմինների կողմից, իսկ երբ ՊԵԿ-ը հայտարարի այդ ընկերությունների անունները` հասարակությունը ևս խորը հարգանք է ունենալու օրինապահ և բարեխիղճ հարկ վճարող գործարարների նկատմամբ: Ազնիվ աշխատողին պետք է խրախուսել, լավ օրինակ դարձնել, որպեսզի սև դաշտում աշխատողներն ամաչեն և կամովի կամ ստիպողաբար տեղափոխվեն սպիտակ դաշտ:
ՊԵԿ-ը դադարեցրել է և հետևողականորեն արմատախիլ է անում նաև գերավճարների ինստիտուտը, ավելին` ինչպես և խոստացել էր Վարդան Հարությունյանը, շատ ընկերությունների գերավճարները մաշվում են, ինչը ակնհայտ աջակցություն է գերավճարներ ունեցող ընկերություններին:
Կարեն Կարապետյանը վարչապետի աշխատասենյակ մտնելուց անմիջապես հետո հայտարարեց, որ ՊԵԿ-ը դառնալու է օրինապահ գործարարի գործընկերն ու աջակիցը, և այսօր կարող ենք փաստել, որ Վարդան Հարությունայնն ու նրա թիմը վարչապետի այս խոստումը իրականություն են դարձնում:
Ի դեպ, օրերս վարչապետը հայտարարեց, որ ՊԵԿ-ում բարեփոխումներն էլ ավելի բուռն ընթացք են ստանալու, և հետաքրքիր է` ինչ նկատի ունի բուռն փոփոխություններ ասելով կտրուկ գործողությունների սիրահար վարչապետ Կարապետյանը:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01