Այսօր «ԵԼՔ» դաշինքից Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ անցկացրեց Նոր Նորքում. նա մարդկանց իրազեկեց դաշինքի ծրագրերի մասին երթուղային ավտոբուսներում: Մոտենալով 5 համարի ավտոբուսին՝ Փաշինյանն ասաց, թե եկել են ասելու, որ Հայաստանն այս ճգնաժամից ելք կունենա, երբ ապրիլի 2-ին ընտրվի «ԵԼՔ» դաշինքը:
Փաշինյանը հայտարարեց, թե համար 1 քվեաթերթիկը ընտրելով՝ հանրությունը ընտրում է ելքի ճանապարհը: «Թերթի առաջին էջում գրված է՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան: Մի՛ հուսահատվեք, գլուխներդ բարձր, դուխներդ՝ տեղը, որովհետև ելք կա»,- ասաց պատգամավորը: Ապա Փաշինյանն անձամբ դաշինքի բուկլետները բաժանեց կանգառում կանգնող ավտոբուսների, երթուղայինների մեջ։
Քաղաքացիներից մեկին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ստեղծված է ներկայիս իշխանություններին փոխելու հնարավորություն, ովքեր քառօրյա պատերազմում մեր ձախողումների պատճառն են: «Եթե մենք կարողանանք ապրիլի 2-ին ժողովրդի կամարտահայտություն ապահովել, դա կլինի ամենամեծ հարգանքի տուրքը քառօրյայի զոհերի հիշատակին: Իշխանությունները ապրիլյան արյան հիմնական մեղավորներն են»,- ասաց պատգամավորը:
Քաղաքացին պատգամավորին ասաց, թե ինքը ժամագործ է, խնդիրներ ունի իր կրպակի հետ կապված՝ ասելով, որ ամեն կերպ կարողացել է պահպանել կրպակի գոյությունը: Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց. «Ձեր գործերին հաջողություն, ցանկանում ենք, որ ՀՀ քաղաքացիները լավ ժամացույցներ ունենան, դուք էլ էլեմենտները փոխեք, մաքրեք, տաք իրանց, ձեր եկամուտներն էլ ապահովեք»:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42