Երգչուհի Սիրուշոն վերջերս ներկայացրեց «Դեր Զոր» տեսահոլովակը, որը տարածում գտավ ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան մամուլում։ Հատկանշական է Wiwibloggs-ի թուրք թղթակիցը`Գյոքան Թաշը, տպավորվել է Սիրուշոյի նոր աշխատանքով և անդրադարձել երգչուհու կատարած աշխատանքին։ Պարզվում է՝ նա Սիրուշոյի վաղեմի երկրպագուն է։
«Սիրուշոն հիանալի երգչուհի է։ Նրա «Քելե-Քելե» երգը «Եվրատեսիլ»–ում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։ Անցյալ տարի նա ներկայացրել է իր «Արմատ» ալբոմն ու բոլորին հիշեցրել, որ նա ավելին է, քան պարի արքայադուստրը։ Այժմ նա հեղինակել է նոր տեսահոլովակ, որը կոչվում է «Դեր Զոր»։
Այնպես, ինչպես 2016-ին՝ «Մի թողեք ինձ մենակ» երգի դեպքում, այժմ էլ Սիրուշոն երգեց Սիրիայում գտնվող Դեր Զոր քաղաքի մասին։ Երբ լսում ես երգը, կարող ես զգալ հայկական ոգին քո մարմնում։ Երգի դժբախտ պատմությունը հասկանալի է բոլորին։ Այն անգլերեն ու հայերեն լեզուներով է։
Այս անգամ Սիրուշոն իրոք ինչ–որ նոր ու խիզախ գործ է արել։ Նա ու իր թիմը մեկնել են Կարս քաղաք ու նկարահանումներն Անիում արել։ Հաշվի առնելով տվյալ տարածքի գեոպոլիտիկական վիճակը՝ այս ամենը շատ անսպասելի էր։
Տեսահոլովակը սկսվում է Լոս Անջելեսի դպրոցներից մեկի այգում։ Սիրուշոն նայում է Անի քաղաքի ավերակների լուսանկարներին ու առաջ շարժվում։ Նա մտածում է այն ամբողջ ցավի ու դժբախտության մասին, ինչ կատարվել է Թուրքիայի ու Հայաստանի միջև։ «Իմ պապիկն ասել է, որ չպետք է մոռանամ անցյալը, իմ տունն ու իմ հայկական անունը»,- ասում է նա։ Եվ սա դեռ ամենը չէ։ Սիրուշոն օգտագործել է «Դեր Զոր» տեսահոլովակի բոլոր կադրերն ու ստեղծել նույնանուն վավերագրական ֆիլմ»,– գրել է նա։
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03