Հայաստանն ապրիլից առաջ և Հայաստանն ապրիլից հետո:
Ապրիլ ամիսը մեր պատմության մեջ, միշտ էլ առանձնացել է իր պատմական նշանակությամբ՝ հանդիսնալով յուրահատուկ ճամփաբաժան մեր պետության «լավի ու վատի» համար:
2016 թվականի ապրիլը ևս շատ բան փոխեց Հայաստանում, որն անշուշտ իր դրական ազդեցությունը կունենա մեր պետության զարգացման վրա:
Ապրիլյան քառօրյա պատերազմը նախ և առաջ մտածողության և պատկերացումների հեղափողություն իրականացրեց Հայաստանում և «մտածել» ստիպեց բոլորին:
«Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը և մեկ անգամ ևս անդրադառնալ Հանրապետության Նախագահի փետրվարի 12-ի ելույթին: Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ: Պատասխանը` այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ` ոչ»:
Այս խոսքերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 12-ի կառավարության նիստից առաջ հնչեցրած հայտարարությունից են, որտեղ յուրատեսակ խոստովանություն կա անցյալի՝ հնարավոր բացթողումների համար և որը վկան է այն բանի, որ այսուհետ ամեն ինչ կտրուկ փոփոխության է ենթարկվելու և մարդիկ սկսելու են աշխատել կարողությունների ամբողջ ծավալով, իսկ բացթողումներն ու վրիպումները այլևս չեն ներվելու:
Հատկանշական է այն, որ այս հրամայականը եկել է «ամենավերևից» և շատ դրական է, որ վարչապետը նույնպես այս հարցում վճռական է տրամադրված և իրական փոփոխություններն, հույս ունեմ, որ իրենց ուշացնել չեն տա:
Իրականում շատ գործ կա անելու և կասկած չկա, որ մեր պետությունն իր բոլոր ինստիտուտներով և ենթակառուցվածքներով՝ նախագահի և վարչապետի գլխավորությամբ, լծվելու է Հայաստանն ավելի հզոր և կարողունակ դարձնելու գործին:
Վստահ եմ, թե´ վարչապետը և թե´ նախագահը գնալու են միչև վերջ և Հայաստանն օր-օրի ավելի ու ավելի է «ախտահանվելու» և մոտ ապագայում դառնալու է այնպիսին, ինչպիսին բոլորս ենք պատկերացնում:
Սահակ Մայիլյան
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34