Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականն, անդրադառնալով Թուքրիայի և Նիդեռլանդների միջև հարաբերությունների կտրուկ սրմանը, նկատել է, որ իրավիճակը խիստ շահեկան է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար՝ ներքին քաղաքականության տեսանկյունից:
Financial Times-ը գրում է, որ ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով իր լիազորություններն էականորեն ընդլայնել պատրաստվող Էրդողանն այս լարումն անպայման կօգտագործի իր օգտին քարոզչական նպատակներով:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ թեև Էրդողանի՝ հոլանդական ու գերմանական նացիզմի մասին արտահայտությունները Եվրոպայում ծիծաղ են առաջացնում, սակայն թուրքերին դա դուր է գալիս:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Չնայած հայտարարված արգելքին՝ նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:
Մինչ այդ Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:
Դրանից հետո Էրդողանը Նիդեռլանդներն անվանել էր նացիստական ու ֆաշիստական երկիր և հայտարարել, որ Գերմանիայի կանցլերը նույնպես «նրանց կողքին» է:
«Մենք կարող ենք դա նեոնացիզմ կոչել: Նրանք ցույց են տալիս Արևմուտքի իրական դեմքը: Գերմանիայի կանցլերն էլ է Նիդեռլանդների կողքին, մեղք լինես դու: Ցավոք, նրանք չեն կարողանում հանդուրժել Թուրքիայի հզորացումը: Ցավալի է, բայց Գերմանիան այս դեպքում առաջին տեղում է, նրանք շատ անխիղճ ձևով աջակցում են ահաբեկչությանը», - ասել էր Էրդողանը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55