Քաղաքագետ Նարեկ Գալստյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մարտի 27-ին Հայաստանում եւ Արցախում սպասվող այցից որեւէ նորություն չի ակնկալում: Նրա խոսքով՝ այցի շեշտադրումները լինելու են նույնը, ինչ նախորդ այցի ընթացքում են եղել:
«Կասվի նույնը, նույն բարձր մակարդակով հայտարարությունները, որոնք մինչեւ այժմ եղել են, վստահության մթնոլորտի վերականգնմանն ուղղված միջոցառումներ, հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտություն եւ այլն: Ըստ էության՝ նրանք չեն էլ շեղվել այդ գծից, բայց դա որեւէ էական փոփոխություն չի էլ բերել: Հիշում ենք՝ ապրիլյան պատերազմի բախումներից հետո որոշ ժամանակ այդ բանակցային ֆոնն էր ստեղծվում, այսինքն՝ բանակցություններ էին տարվում, որպեսզի վերականգնեին բանակցային ձեւաչափը: Վիեննայում եւ Պետերբուրգում ձեռք բե րված համաձայնությունները հենց դրան էին ուղղված, բայց մենք տեսանք, որ սրան զուգահեռ ավելացավ նաեւ Արդբեջանի գործողությունների ինտենսիվությունը. ռեժիմի հաճախակի խախտում, դիվերսիաներ: Սա ցույց է տալիս, որ խնդիրը չի էլ լուծվել, այն վտանգները, որոնք կային, հիմա էլ են պահպանվում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Բանակցային գործընթացում, որն ըստ նրա՝ այս տարի եւս որեւէ լուծում չի տվել հակամարտությունում առկա բացերին, կա մեկ կարեւոր խնդիր՝ կողմերի միջեւ վստահության բացակայությունը:
«Հայկական կողմը չի կարող վստահել Ադրբեջանին՝ զուտ հիմք ընդունելով համանախագահների հայտարարությունները, ինչ-որ բանավոր երաշխիքները, թե լարվածություն չի վերսկսվի. մենք պետք է մշտապես զգոն ու պատրաստ լինենք եւ իրականում սպասենք այդպիսի գործողությունների: Վերջին շրջանի պատմությունն էլ ցույց է տալիս, որ լավագույն տարբերակը զգոնությունն է եւ ոչ թե պարզապես սպասելը, այլ հենց պատրաստ լինելը, որ Ադրբեջանը ցանկացած ժամանակ ցանկացած առիթ կարող է օգտագործել ինչ-որ հատվածում գործողություններ իրականացնելու համար: Պարզապես պետք է հասկանալ, որ նման գործողություններ էլի են լինելու, ուստի մեր անելիքը ինքներս պետք է որոշենք, այլ ոչ թե սպասենք ինչ-որ հայտարարությունների»,-նշեց Նարեկ Գալստյանը:
Նա զարմանալի է համարում այն, որ անգամ հիմնավոր ապացույցների, փաստերի առկայության դեպքում համանախագահների համար դեռեւս խնդիր է մնում մատնանշելը, թե որ կողմն է նախահարձակ լինում նման գործողությունների ժամանակ:
«Համանախագահները նշում էին, որ երկու կողմերը միմյանց են մեղադրում ռեժիմն առաջինը խախտելու մեջ, մինչդեռ մեր գործողությունները ընդամենը պատասխան էին: Հատկապես վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ակնհայտ փաստեր, ապացույցներ կան, թե ով է կատարել առաջին գործողությունը, բայց դրանք էլ են անտեսվում: Եթե հակառակորդի դիվերսիոն խմբավորման զինվորների մարմինները գտնվում են չեզոք գոտում, արդեն իսկ հասկանալի է, թե ովքեր են սկսել գործողությունները, բայց դա Ադրբեջանին սանձելու համար հիմք չեղավ:
Ինչ վերաբերում է շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը, Մինսկի խումբը կոչված է ապահովելու կողմերի միջեւ երկխոսություն, այն չունի պարտադրական լիազորություններ, բայց եթե կողմերից մեկն առաջարկված գաղափարը կտրականապես մերժում է եւ անընդհատ խնդիրներ է ստեղծում, ապա դա իրականություն դառնալ չի կարող: Խնդիրը մնում է բաց, եւ արդեն տեւական ժամանակ է՝ առնվազն 4-5 տարի է՝ Հայաստանը այդ մասին բարձրաձայնում է: Եթե դրանք չեն ներդրվում, ուրեմն այդտեղ ուրիշ խնդիրներ կան, որոնք մեզնից կախված չեն»,- ասաց նա:
Քաղաքագետը կարծում է, որ թեկուզ այդ ապացույցներն անտեսվում են, բայց համանախագահները գիտեն, թե իրականում ով է նախահարձակ եղել:
«Միգուցե նրանք դա Ադրբեջանի հետ այլ հարցերում, իրենց հարաբերություններում որպես խաղաքար են օգտագործում, բայց ոչ ի նպաստ արցախյան հիմնախնդրի կարգավորման: Պարզապես հասկանալի է, որ մենք ինչ-որ բան ապացուցելու կարիք չունենք, որովհետեւ ամեն ինչ այնքան բացահայտ է թե տեսանյութերով, թե լուսանկարներով: Եթե նրանք դա որպես հիմք չեն ընդունում, ապա դա այլ հարց է: Ասում եմ՝ Մինսկի խումբը, որպես այդպիսին, այլ լիազորություններ չունի, բայց կարող են իրենց պետությունների մակարդակով պատժամիջոցներ հայտարարել Ադրբեջանի նկատմամբ մինչեւ այն պահը, քանի դեռ հետաքննական մեխանիզմները ներդրված չեն: Եթե դա տեղի ունենա, համոզված եմ՝ Ադրբեջանի վարքագծում կլինեն փոփոխություններ, հակառակ դեպքում անպատժելիության մթնոլորտից կուրացած՝ այն կշարունակի իր քաղաքականությունը»,-եզրափակեց Նարեկ Գալստյանը:
168.AM
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26