Մեկնարկեց Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ ստեղծված նոր քաղաքական պլատֆորմի առաջին համագումարը: Քաղաքական պլատֆորմի անվանումը «Երկիր ծիրանի» է: Իր ներածական խոսքում Զ. Փոստանջյանը բացատրեց, թե ինչու է կուսակցության համար ընտրվել այդ անվանումը:
«Ինչո՞ւ «Երկիր ծիրանի», որովհետև մենք խնդիր ունենք համախմբելու հայությանը և վերադառանալու մեր ակունքներին: Մեր երկրի անվանումը ծիրանի է, և այս ծառը, նրա տված պտուղը նույնքան կատարյալ է, ինչպես մեր հայրենիքը: Ծիրանը միակ պտուղն է, որը հավասարապես բաժանվում է երկու մասին: Եթե հավասարապես բաժանվում է երկու մասի, ապա դա նաև արդարության նշան է», - ընդգծեց նա:
Վերջինս ընդգծեց, որ խորհրդանշական է նաև ծիրանի գույնը. «Մեր թագավորների գույնն է եղել: Այս ամենը գիտակցելով՝ մենք ընտրեցինք այս անվանումը և ցանկացանք, որ սա լինի մեր բոլորի ծիրանին, մեր բոլորի հայրենիքը», - նշեց նա:
Փոստանջյանը հավելեց, որ կուսակցության նպատակն է լինելու համախմբել սփյուռքի հայությանը, ինչպես նաև միավորել Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը:
«Մեր նպատակն է, որ Արցախն ու Հայաստանը իրավաբանորեն դառնան միասնական պետական համակարգ: Արցախը նույն հայրենիքի մի մասն է, հետևաբար պիտի ունենա մասնակցություն խորհրդարանի ձևավորմանը, նախագահի ընտրություններին և այլն», - եզրափակեց նա:
aysor.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55