Հալեպն ազատագրվելուց հետո քիչ-քիչ վերականգնվում է: Արդեն զգալի աշխատանքներ են արվել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Հալեպում քաղաքի փակ ճանապարհները բացված են:
«Արդեն քարակույտերի, հողակույտերի, որոնք փակել էին ճանապարհները, հեռացման ուղղությամբ աշխատանքները բավական առաջ են գնացել: Մանավանդ այն ճանապարհների դեպքում, որոնք երկար ժամանակ փակ են եղել: Ինչ վերաբերում է տներին, ապա պետք է ասեմ, որ փոքր նորոգություններ արվում են: Յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում վնասված տները կարգի է բերում: Շինությունների ավելի մեծ վնասներն արդեն այլ ծրագրի մեջ պետք է ներառվեն»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Տեղի իշխանությունների ջանքերով աշխատանքներ են կատարվել կենտրոնական շուկան վերագործարկելու համար, որտեղ գյուղացիները մեծաքանակ արտադրությունը դուրս են բերում վաճառքի:
«Զգալի աշխատանքներ են կատարվել Հալեպի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ: Կարելի է ասել, որ աշխատանքները վերջնական փուլում են: Շրջակայքի ապահովության քայլեր են իրականացվում»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Ջրամատակարարման հարցը դեռ կարգավորված չէ: Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ ջրամատակարարումը, դժբախտաբար, բավական երկար ժամանակ է խնդիր է: Զինյալ խմբավորումներն ուղղակի կենտրոնից անջատել էին ջրի մատակարարումը և ջուր քաղաք չէր մտնում:
«Բայց արդեն անցնող օրերին բանակն իր առաջխաղացմամբ կարողացավ հասնել այդ շրջանները: Զգալի աշխատանքների շնորհիվ ջուրը հասել է քաղաքի մերձակայք: Ենթադրվում է, որ այս օրերին արդեն մեզ մոտ կսկսվի ջրամատակարարումը»,-ավելացրեց Ժիրայր Ռեիսյանը: Ինչ վերաբերում է էլեկտրականությանը, ապա նա տեղեկացրեց, որ առայժմ մի քանի ժամով է հոսանք տրվում:
Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ Հալեպում հայկական դպրոցները գործում են, վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին:
Ինչ վերաբերում է պատերազմի տարիներին այլ երկրներ տեղափոխված սիրահայերի հնարավոր վերադարձին, ապա Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ այդ հարցում արդեն որոշակի տեղաշարժ կա:
«Սիրիահայերի տեղաշարժ արդեն կա, որոշ ընտանիքներ գործանական քայլերի են դիմել և վերադարձել: Իհարկե, կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց վերադարձողներ կան: Վերադարձողները և՛ Լիբանանից են, և՛ արևմտյան երկրներից»,-հավելեց Ժիրայր Ռեիսյանը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26