Ոստիկանության աշխատակիցներին և քննիչներին տարբեր, այդ թվում ծանր հանցագործությունների մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է 4 քրեական գործ:
Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, Երևանի բնակիչ Հասմիկ Զ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում, հետո նաև Հատուկ քննչական ծառայությունում ակնհայտ սուտ տեղեկություններ է տրամադրել իրեն հարցաքննած քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Հասմիկ Զ.-ն հայտնել է, որ ձեռագրով գրված իր ցուցմունքը համակարգչով տպագրելու ժամանակ քննիչը, իբր, այն փոխել է և դրանում ներառել կեղծ տեղեկություններ: Սակայն նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում Հասմիկ Զ.-ի հայտնած տեղեկությունները հերքվել են, որի պատճառով հարուցվել է քրեական գործ վերջինիս կողմից կատարած սուտ մատնության փաստով:
Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արծրուն Գ.-ի կողմից կատարված սուտ մատնության դեպքի առթիվ: Վերջինս կեղծ տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Կոտայքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը, իբր, խեղաթյուրել է իր հայտնած տվյալները և հարցաքննության արձանագրությունում իր ցուցմունքը տպագրել այլ բովանդակությամբ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ Արծրուն Գ.-ն քննիչին անհիմն է մեղադրել ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու մեջ:
Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է Ամալիկ Զ.-ի կողմից կեղծ տեղեկություններ հաղորդելու դեպքի առթիվ: Մասնավորապես, դատարանում քննվող քրեական գործով վկա Ամալիկ Զ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատաքննության ընթացքում հայտարարել, հետո նաև Հատուկ քննչական ծառայությունում պնդել է, թե ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցը, իբր, պաշտոնեական կեղծիք է կատարել` իրենց տուն այցելելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող արձանագրություն կազմելով և դրանում իր փոխարեն կեղծ ստորագրություններ դնելով: Սակայն այս տեղեկությունները նախաքննության ընթացքում նույնպես հերքվել են:
Մյուս քրեական գործն էլ հարուցվել է Ռազմիկ Թ.-ի կողմից ոստիկաններին ու քննիչին պաշտոնեական դիրքի չարաշահման և լիազորություններն անցնելու մեջ հանիրավի մեղադրելու դեպքի առթիվ: Վերջինս, դարձյալ նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանտվության մասին, սուտ հաղորդում է տվել այն մասին, որ քրեական գործով որպես վկա հարցաքննվելու ժամանակ, իբր, իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել ոստիկանների և քննիչի կողմից հոգեբանական ճնշումների և սպառնալիքների ազդեցության տակ: Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք Ռազմիկ Թ.-ին չեն սպառնացել, ճնշում չեն գործադրել:
Վերը նշված սուտ մատնության բոլոր դեպքերի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01